Մասիսի հիվանդանոցում թեյը հանձնել են որպես մեզի անալիզ եւ ստացել պատասխան
Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենը նույն հիվանդանոցի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույն է հանձնել և ստացել մեզի անալիզի պատասխան: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում փաստեց հիվանդանոցի տնօրեն Նունե Ավանեսյանը՝ աշխատողներին ստուգելու դրդապատճառ են եղել բազմաթիվ բնակիչների բողոքներ:
«Իմ արյունը հանձնել եմ մի քանի մարդկանց արյան փոխարեն, ստացել եմ տարբեր պատասխաններ: Թեյի գույնը մեզի անալիզի փոխարեն եմ հանձնել, ստացել եմ մեզի պատասխան, որում բոլոր կոմպոնենտները՝ լեյկոցիտները, էրիթրոցիտները և էպիթելերը հաշված գրել էին: Դրանք պրակտիկորեն չեն կարող թեյի գույնի մեջ լինել»,-ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ տվել են մոտավորապես պիելոնեֆրիտով հիվանդ մարդու հետազոտությունների արդյունք:
Նրա խոսքով՝ աշխատողները մինչ այդ էլ բազմիցիս զգուշացում են ստացել: Լաբորատորիայում աշխատում էր 15 բուժաշխատող, ազատման դիմում է ներկայացրել 8-ը: Նրանք եղել են երկար տարիների աշխատողներ:
«Բռնի ուժով ոչ մեկի չենք ստիպել ազատման դիմում գրել: Նրանք աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածով ծանուցում են ստացել, և կպատժվեն օրենքի սահմաններում»,-նշեց տնօրենը:
Նունե Ավանեսյանը Մասիսի բժշկական կենտրոնում պաշտոնավորում է արդեն 8 ամիս:
Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից՝ մարզպետարանը ուսումնասիրում է դեպքը: Երբ արդյունքները պարզ լինեն, կկազմակերպեն ասուլիս: Սովորաբար այդպիսի դեպքերում մարզպետարանն ուսումնասիրում է, պարզում խախտումները և պատժում մեղավորներին ըստ սահմանված կարգի:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում