ՀՀ խորհրդարանը ԼՂ ՊՆ-ին 10 միլիոն դրամ նվիրաբերեց
Լեռնային Ղարաբաղ այցի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ:
Ըստ Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Լևոն Մնացականյանին է փոխանցել Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների և աշխատակազմի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությանը տրամադրվող տասը միլիոն դրամի հավաստագիրը:
Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ Ազգային ժողովն իր աշխատակազմով` տնտեսական աշխատակցից մինչև ՀՀ ԱԺ նախագահ, իրենց ներդրումն են ունեցել այս հարցում:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատարը, շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար, նշել է, որ գումարը ծառայելու է Պաշտպանության բանակի և զինծառայողների առաջնային խնդիրների լուծմանը:


















































Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
«Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Ստեփանակերտին մերձակա վառելիքի պահեստի պայթյունից զոհվել է 218, վիրավորվել 120, անհետ կորել 21 մարդ