Իրանին չի հաջողվի ոչնչացնել Իսրայելը․Նեթանյահու
Իրանը ուղղակիորեն խոսում է Իսրայելի ոչնչացման ցանկության մասին, դա ոչ մեկին չի հաջողվի, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այս դժոխքից 75 տարի անց էլ մենք նախկինի պես պատրաստ ենք շարունակաբար կանխել այդ կառույցների ցանկացած նման փորձ, ցանկացած այդպիսի գաղափարախոսություն եւ ամենից առաջ՝ Իրանի պարագայում, որը բացահայտ կերպով ասում է, որ ցանկանում է մեզ ոչնչացնել: Նրանցից ոչ մեկին դա չի հաջողվի: Ո՛չ ահաբեկչական ռեժիմները, ո'չ էլ նրանց բանագնացները չեն կարող հասնել դրան»,-ասել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետը ժամանել է Մոսկվա, նա Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները է վարել Հրեական թանգարանում եւ հանդուրժողականության կենտրոնում։
«Խորը անդունդից, որում մենք գտնվում էինք, ազգից, որը չէր կարող իրեն պաշտպանել, մենք վերածվել ենք ուժեղ պետության, որը ունակ է պայքարել իր համար, որը կարող է պաշտպանվել իր ուժերով։ Դա շրջադարձային օրինակ է, որի նմանը, գուցե, չես գտնի ժողովուրդների պատմության մեջ։ Մեր համառությունը մարտնչել եւ պաշտպանել ինքներս մեզ՝ երկաթե պատ է, որը հնարավոր չէ տապալել»,-ասել է Իսրայելի վարչապետը։

















































