«Բարսելոնան» հաղթում է մրցավարների օգնությամբ
«Բարսելոնայի» երկրպագուների համար դժվար է ընդունել, որ այս մրցաշրջանում կատալոնյան ակումբն ամենաթույլն է վերջին տասնամյակում, այսուհանդերձ, դա չի խանգարում, որ թիմը գլխավորի Իսպանիայի առաջնությունը: Ավելին, «Բարսելոնան» գրեթե լուծել է չեմպիոնության հարցերը:
Եւ ինչպես լուծած չլինի չեմպիոնության հարցը, երբ գրեթե յուրաքանչյուր տուրում այս թիմը հաղթում է մրցավարների ակտիվ միջամտությամբ: Նույնիսկ հետնապահներից մեկին՝ «Ալավեսին» «Բարսելոնան» հաղթեց մրցավարների գերակտիվ միջամտությունից հետո:
Համեստ իսպանական թիմը Բարսելոնում հաղթում էր առաջատարին 1:0 հաշվով: Դաշտի տերերի ջանքերը գոլ խփել ոչնչով չէր ավարտվում: Նույնիսկ վտանգավոր պահ չէր ստացվում ստեղծել: Ի վերջո, 72-րդ րոպեին Սուարեսին հաջողվեց հավասարեցնել հաշիվը:
Երկրորդ գոլը «Բարսելոնան» խփեց մրցավարների նվերից հետո: Փոխանակ մրցավարները նկատեին խաղից դուրս վիճակը եւ նշանակվեր ազատ հարված, նրանք հորինեցին կանոնների խախտում: Նման դիրքից ոչ միայն Մեսին, այլ շատ ոշատ ֆուտբոլիստներ կկարողանային գոլ խփել:
Հանդիպման ամենավերջում «Ալավեսի» ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը պետք է հայտնվեր դարպասում, բայց դաշտի տերերի պաշտպանը ձեռքով շեղեց ուղղությունը: Բնականաբար, մրցավար չնկատեց խախտումը:
Իսկ դու դեռ մտածում եք, թե ինչու է «Բարսելոնան» գլխավորում մրցաշարային աղյուսակը:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ