Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Օտարերկրացու կյանքը Վանաձորում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում Եվրոպական կամավորական ծառայության կամավոր Թերեզա Սոուշկովան չեխական pritomnost.cz լրատվամիջոցում հրապարակած հոդվածում իր դիտարկումներն է ներկայացնում Հայաստանի, Վանաձորի ու հայաստանցիների մասին:

Նա փորձել է ընդհանրություններ ու տարբերություններ գտնել Հայաստանի ու իր հայրենի Չեխիայի միջեւ: Կարծես թե, տարբերություններն «ավելի շատ են»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակըներկայացրել է հոդվածի հայերեն թարգմանությունը ։

«Հայաստանը մեծ հակադրությունների երկիր է: Շատ բաներ չեխին կարող են թվալ անըմբռնելի, սակայն շատ բաներ էլ մոտ են մեզ: Ասում են, թե ոչ Ռուսաստանը, ոչ էլ իմ հայրենիք Չեխիան չես կարող հասկանալ բանականության միջոցով:

Այժմ ես ապրում եմ Վանաձորում՝ Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքում, որպես Եվրոպական կամավորական ծառայության ծրագրի մասնակից: Ներգրավված եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատանքներին, որի գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանն ու իրավաբանական օգնություն տրամադրելուն: Ես մասնակցում եմ կազմակերպության ծրագրերին եւ ամսագրերում զեկույցներ, հոդվածներ ու չեխ ընթերցողների համար քաղաքական հոդվածներ գրելուն: Ես բնակվում եմ այստեղ արդեն մեկ ամիս եւ այս ընթացքում որոշ եզրակացությունների եմ հանգել վանաձորյան կենսակերպի մասին:

Վանաձորը դասական իմաստով քաղաք չէ. այն ավելի նման է երկար, բնակեցված փողոցի, որտեղ բոլորը գիտեն բոլորին: Ի դեպ, սա նշանակում է, որ բոլորն արդեն գիտեն մեզ՝ քաղաքի երեք օտարերկրացիներին: Առաջին շաբաթվա ընթացքում տեղացիները շրջվում էին՝ մեզ նայելու, սակայն որոշ ժամանակ անց նրանք անգամ դադարեցին շուկայում մեզնից երկու անգամ շատ գումար գանձելը, քանի որ սկսեցին մեզ Վանաձորի գույքացուցակի մաս համարել:

Գիտակցածս երեւույթներից մեկն այն էր, որ Հայաստանում գործող մի համակարգ կա, որը ես անվանում եմ «հարցնելու մշակույթ»: Այստեղ գրեթե ոչ մի նշան, ցուցանակ, անուն եւ առավել եւս ժամատախտակ չկա: Պետք է հարցնես որեւէ մեկին, թե որտեղ է ավտոբուսի կայարանը (որովհետեւ եթե անգամ կանգնած ես դրա առջեւ, չես գիտակցում դա): Նաեւ պետք է հարցնես, թե որ «մարշրուտկան» (շատ հին միկրոավտոբուս, որում անընդհատ այն զգացողությունն ունես, թե փոխադրամիջոցը յուրաքանչյուր պահի կարող է կտոր-կտոր լինել, սակայն այն ինչ-որ կերպ ավելի հուսալի է թվում կովկասյան՝ ամերիկյան ատրակցիոն բլուրների նմանվող այս ճանապարհներին, քան նոր, փայլուն Մերսեդեսը, քանի որ այն երկար տարիներ անցել է այս ճանապարհները՝ դրանով իսկ արդարացնելով իրեն) ուր է գնում: Առանց հարց ուղղելու դժվար է գիտակցել, թե արդյոք այն հանրային տրասպորտի միջոց է, թե անձնական օգտագործման միկրոավտոբուս: Մեկ այլ հարց է, թե որտեղ կարելի է տոմս գնել, եւ երբ է այն սկսում եւ ավարտում երթը: Ավելին, պետք է նաեւ խնդրել վարորդին կանգ առնել քեզ անհրաժեշտ կանգառում կամ հուշել, թե երբ պետք է իջնես:

Միշտ հարցեր տալու այս անհրաժեշտությունը եվրոպացուն, ով սովոր է հույսը դնել ինքն իր կամ Գուգլի վրա, թվում է անիրազեկություն: Մյուս կողմից, հարցնելու անհրաժեշտությունը բերում է մարդկանց հետ շփման, ում ընդհանրապես չեն անհանգստացնում քո հարցերը: Հակառակը, եթե փորձում ես որեւէ խնդիր ինքդ լուծել, նրանք զարմանում են, թե ինչու չես փոխարենը պարզապես հարցնում, հատկապես եթե սահուն տիրապետում ես տեղական լինգվա ֆրանկային՝ ռուսերենին:

Այնուամենայնիվ, ամենահաճելի զրույցը կարող է սկսվել մեկ հարցից: Այս զրույցից կարող ես պարզել, թե որ տեսարժան վայրերը միանշանակ չի կարելի բաց թողնել (այնուամենայնիվ, պետք է որեւէ մեկին հարցնես. հակառակ դեպքում երբեք չես կարողանա իմանալ դրանց մասին այլ ռեսուրսներից): Հնարավոր է նաեւ խորհուրդներ ստանաս տեղական ուտեստների կամ ռեստորանների մասին (որոնք չես կարող գտնել առանց հարցի եւ ստիպված ես փնտրել ամենաքիչը երեք այլ հարցերի օգնությամբ):

Զրուցակիցներդ կարող են տեղում տրանսպորտային միջոց տրամադրել քեզ: Հայերը շատ բարի են եւ պատրաստակամ օգնելու, հատկապես օտարերկրացիների հանդեպ: Նրանք սիրում են իրենց երկիրը եւ հպարտ են դրանով (այստեղ ամենատարածված նախադասությունը, որ կարող ես լսել, հետեւյալն է՝ «Հայաստանում է ամենալավ…»: Կարելի է նախադասությունը լրացնել ցանկացած բառով, որ ծագում է մտքում) եւ ցանկանում են այդ գաղափարը փոխանցել իրենց երկրի այցելուներին: Այդ պատճառով նրանք ջանք չեն խնայում հնարավորինս ցույց տալու իրենց հյուրընկալությունը, քանի որ իրենց երկրում հյուր ես:

Կցանկանայի եզրափակել հոդվածն իմ այստեղի առօրյա կյանքից մի փոքրիկ պատմությամբ.

Ժամացույցիս մարտկոցը փոխարինելու կարիք կար: Չեխիայում այս ծառայությունը տեւում է 10 րոպե, եւ դրա համար գանձվում է 2200 դրամ: Դժվար է հավատալ, թե դա ինչ մեծ խնդիր կարող է լինել Վանաձորում: Նախ ես ստիպված էի փողոցում հարցնել, թե որտեղ է ժամացույցների նորոգման խանութը: Այնուհետ ստիպված էի այլ հարցեր տալ այնտեղ հասնելու համար եւ մեկ այլ հարց՝ համոզվելու, որ կեղտոտ, ոչ թափանցիկ ու առանց որեւէ նշանի կամ ցուցանակի պատուհանով շինությունն իսկապես խանութն էր:

Ներսում մի խումբ մարդիկ կային, ովքեր ակնհայտորեն եկել էին՝ տարադրամ փոխանակողի հետ զրուցելու (քանի որ ժամացույցների նորոգման խանութը տարադրամի փոխանակման կետի հետ կիսում էր ոչ միայն սենյակը, այլեւ վաճառասեղանը): Հետեւաբար, ես պետք է հարցնեի, թե ով ով է: Ժամացույցներ նորոգողը, ով բացակայում էր, վերադարձավ ծխախոտային ընդմիջումից 10 րոպե անց եւ խանութում գտնվող բոլոր մարդկանց ձեռքը սեղմելուց եւ նրանց կանանց, մայրերի ու շների… առողջական վիճակի մասին հարցնելուց հետո ասաց ինձ, որ մարտկոց չունի (ինչու՞ պետք է ունենար, եթե նա ժամացույցներ է նորոգում, այնպես չէ՞):

Այնուամենայնիվ, նա ինձ ժամացույցների նորոգման մեկ այլ խանութ խորհուրդ տվեց, որը հեռու չէր. ընդամենը 5 րոպեում կարելի էր քայելով հասնել: Լինում է, չի լինում յոթ հարց, եւ ես յոթ անգամ կորցրել էի ճանապարհս եւ ինձ արդեն զգում էի որպես քաղաքի մեծագույն հիմարը (ինչը հավանաբար հենց այդպես էր), երբ հանկարծ տեսա առանց ցուցանակի մի խուց: Շատ փոքր եւ փոշոտ սենյակում, որ կարծես մոտ էր փլուզվելուն, մարդ էր նստած եռոտանի աթոռին՝ ձեռքին ժամացույց: Հարցրեցի, թե արդյոք կփոխեր մարտկոցը, եւ նա համաձայնեց: Ինձ մեծագույն երջանկություն համակեց: Կովկասցի ծեր տղամարդը հարցրեց ինձ, թե որ մարտկոցն եմ նախընտրում՝ 100 դրամ արժողությամբ, թե 200 դրամ արժողությամբ մարտկոցը: Չեխի համար սա այսպիսի աշխատանքի դիմաց չափազանց քիչ է, սակայն որպես օտարերկրացի չես ցանկանա ոչ ժլատի, ոչ էլ շռայլի տպավորություն թողնել: Ես խորամանկաբար փորձեցի ժամանակ շահել՝ հարցնելով, թե որն է երկու մարտկոցների տարբերությունը:

Եթե տարբերություն չլիներ, նա ընդհանրապես չէր հարցնի՝ որն եմ նախընտրում: Մինչ այդ նա արդեն սկսել էր նորոգել ժամացույցը, երբ հարցրեց ինձ (ուշագրավ է, որ սա առաջին անգամն էր, որ ես չէի հարց ուղղողը), թե արդյոք էժան մարտկոցը հարմար կլինի: Ես լուռ գլխով արեցի՝ որպես համաձայնության նշան: Նա նայեց ինձ իր թավ ունքերի տակից եւ ասաց. «Բայց դու Ռուսաստանից չես»: Կրկին երջանկությունը համակեց ինձ: Իմ ժամանելուց ի վեր առաջին անգամն էր, որ ինձ ռուս չէին համարում: Մենք տասը րոպե տեւողությամբ հաճելի զրույց ունեցանք Հայաստանի մասին, այն մասին, թե, ի սեր Աստծո, ինչ եմ անում այստեղ՝ Վանաձորում եւ ինչու չեմ ամուսնացած այս տարիքում: Սրանք հարցեր են, որ ինձ հետեւում են ամբողջ պրակտիկայիս ընթացքում:

Տղամարդը փոխարինեց մարտկոցն ու անգամ չէր ցանկանում ծառայության համար գումար գանձել, քանի որ ես հյուր եմ իր երկրում, եւ հյուրերն արժանի են լավագույնին: Ահա այսպիսին է այս գեղեցիկ երկիրը: