Հայաստանի փողոցներում պետք է արտակարգ դրություն եւ պարետային ժամ մտցնել
Ամեն օր կամ գրեթե ամեն օր Հայաստանի ճանապարհներին ավտովթարների հետեւանքով մարդիկ են զոհվում եւ վիրավորվում: Այսքան քիչ բնակչություն ունեցող երկրում այսքան մեծ թվով վթարներն ու զոհերը բանականության սահմաններում չեն տեղավորվում:
Այսօր էլ օրը սկսեցինք ողբերգական լուրով: Երեւանում մայրը տասնամյա աղջկան դպրոց է տանում, եւ հենց դպրոցի դիմաց ավտոմեքենան հարվածում է նրանց: Մայրը զոհվում է, աղջիկը վիրավորվում: Մեկ ընտանիքում, առնվազն մեկ ընտանիքում, ողբերգություն է, երբ այն կարող էր չլինել:
Եթե երեխաներին հարվածում են դպրոցի դիմաց, ապա պատկերացրեք ինչպես են վարում ավտոմեքենաները մյուս վայրերում: Նախօրեին կրկին ողբերգական վթարներ տեղի ունեցան Երեւանում, Սիսիանում:
Մի քանի օր առաջ հասարակությունը ցնցվել էր ավտովթարի հետեւանքով երկու երիտասարդ ոստիկանների մահվամբ: Մենք պետք է հասկանանք, որ իրավիճակը կտրուկ միջամտության կարիք է զգում: Առանց չափազանցության, Հայաստանի բոլոր ճանապարհներին պետք է արտակարգ դրություն մտցնել՝ պարետային ժամով:
Այն պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ վթարները չեն հասցվել զրոյական մակարդակի: Պետք է իրականացվի ուժեղացված պարեկային աշխատանք, պետք է հաճախ կանգնեցվեն եւ ստուգվեն կասկածելի ընթացք ունեցող ավտոմեքենաները: Վերջին հաշվով, մենք մի օր պետք է հասկանանք, որ այս երկրում թիվ մեկ արժեքը մարդն է:
Հիմա ով է պատասխան տալու այն ընտանիքի առաջ, ով առավոտ շուտ՝ երեխային դպրոց տանելիս կորցրել է աղջկան, կնոջը, մորը: Ով պետք է պատասխան տա մյուս զոհերի հարազատների առաջ: Այսպես շարունակել չի կարելի: Մեզնից յուրաքանչյուրն ամեն օր ականատես է լինում մի խելահեղ վարորդի հիմարություններին, որոնց գործողության արդյունքում հրաշքով մարդիկ չեն տուժում: Այս ամենին պետք է վերջ տրվի:
Կարող է պրիմիտիվ հնչել, բայց դպրոցներում երեխաներին պետք է երթեւեկության կանոններն ուսուցանվեն, մյուսներին համացանցով եւ հեռեւստատեսությամբ օգնել հասկանալ, թե ինչպես պետք է վարեն ավտոմեքենաները եւ այլն, եւ այլն, բայց ակնհայտ է, որ պետք է սկսել ճանապաքրհներին արտակարգ դրություն եւ պարետային ժամ մտցնելով:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից