Փոլ Մերսոն. Մխիթարյանը սենսացիա կլինի Արսենալում
Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը, որը բազմիցս գովասանքի խոսքեր է հնչեցրել ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին, խոսել է հայ ֆուտբոլիստի` լոնդոնյան ակումբ հավանական տեղափոխության մասին:
Մասնակցելով «Sky Sports»-ի բանավեճերից մեկին` Մերսոնն ասել է.
«Ես Մխիթարյանի մեծ երկրպագուն եմ: Ես նրան հետևում էի դեռ «Բորուսիայում», որտեղ Հենրիխը ճանաչվեց մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ու մեծ թվով գոլեր էր հեղինակում:
Նա կորցրել է իր խաղը «Մանչեսթեր Յունայթեդում», բայց երբ «Արսենալը» ձեռք բերի նրան, հաշվի առնելով այն, թե նրանք ինչպես են խաղում ու թե ինչպես է Վենգերը առաջ գնում հարձակողական ոճի ֆուտբոլիստների հետ, ես կարծում եմ, որ Հենրիխը սենսացիա կլինի»,- ասել է Մերսոնը և հավելել, որ տրանսֆերի իրականցման դեպքում` «Արսենալը» հիանալի ձեռքբերում կունենա:
Հիշեցնենք` «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը երեկ անցկացրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի փոխանակումը Հենրիխ Մխիթարյանի հետ կարող է ամեն պահի իրականանալ:
Ֆրանսիացի մասնագետը նաև նշել է, որ իրեն դուր է գալիս Մխիթարյանի խաղը և որ նրա աշխատավարձն ու ֆինանսական պահանջները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ տրանսֆերի իրականացման համար:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ