Հայկական բրդուճը ռուսաստանաբնակ գործարարներին միլիոնավոր ռուբլիների եկամուտ է բերել
«Ռոսնեֆտ» և «Գազպրոմ» ընկերությունների նախկին աշխատակիցներ Պավել Աչիկյանն ու Վլադիմիր Սեմենյուտեն պատմել են՝ ինչպես են հրաժարվել ռուսական պետական ընկերություններում իրենց աշխատանքից հանուն հայկական «բրդուճանոցների» բիզնեսի:
«Մեզ համար հարմար սննդի տեսակը գտնելու համար ստիպված եղանք մի քիչ չարչարվել (Պավելն ու Վլադիմիրն ուզում էին, որ դա ինչ-որ օրիգինալ բան լիներ, այնպիսի բան, որից շուկայում չկա և որը հնարավոր կլիներ մի քանի րոպեում պատրաստել թարմ մթերքներից): Այս տեսակետից շատ հարմար է մսով լավաշի՝ բրդուճի ձևաչափը: Աչիկյանը կիսով չափ հայ է: Նա տատիկից ժառանգած հայկական բաղադրատոմսերի հին գրքում գտավ այն: Անվանումն անմիջապես հավանեցինք. այն կարճ է, միևնույն ժամանակ հնչեղ: Միգուցեև այն սխալներով արտասանեն, սակայն հաստատ չեն մոռանա»,- «Inc.Russia»-ին պատմել են գործարարները:
«Բրդուճանոցների» հիմնադիրների խոսքով՝ 2017թ. իրենք այս բիզնես նախագծից 30 մլն ռուբլուց ավելի եկամուտ են ստացել:
Այժմ նրանց նպատակն է այս նախագիծն առողջ ֆաստ ֆուդի գլոբալ ցանցի մակարդակի հանել:
Աղբյուրը նկատում է, որ այժմ Ռուսաստանում լայն տարածում են գտել լցոնված միջուկով հացային ուտելիքները, ուստի՝ հայկական շաուրման հաջողության հասնելու բոլոր շանսերն ունի:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում