Վազքը նիհարելուն չի օգնի
Վազքը նիհարելուն չի օգնի, եթե մարդը միաժամանակ դիետայի չհետեւի, պնդում է Հարվարդի բժշկական դպրոցի սնունդի հարցերով փորձագետ, բժիշկ Ռեյչել Պոեդնիկը:
Նրա խոսքով՝ վազքը մեծապես օգտակար է, սակայն առանց լրացուցիչ ջանքերի չի օգնի ճարպի պաշարներն այրելուն:
«Եթե դուք փորձում եք նիհարել, հավանաբար, վազքը դրան հասնելու լավագույն միջոցը չի լինի»,- հայտարարել է փորձագետը Self պորտալի հետ հարցազրույցում: Իսկապես արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն մեծացնել ֆիզիկական ակտիվության մակարդակը, այլ նաեւ ճիշտ սնվել:
Մասնագետի խոսքով՝ նիհարելու համար վազքը քիչ արդյունավետ է, քանի որ վազելիս ծախսած ժամանակի համեմատ քիչ կալորիա է այրվում: Եթե մարդու նպատակը նիհարելն է, ավելի լավ է նա դիտարկի ֆիզիկական ակտիվության առավել ներգործուն տարբերակները, օրինակ՝ մարմնի վրա ծանրաբեռնվածության տեսքով ինտենսիվության ավելի մեծ աստիճանով մարզումները:
Հետազոտությունը ցույց է տվել, որ քաշի կորստի համար վազքով զբաղվել սկսող մարդիկ, որպես կանոն, գերագնահատում են ծախսած կալորիաների քանակությունը եւ թերագնահատում սնունդում օգտագործվող ծավալը
«Միջին ինտենսիվության կարդիոմարզումները նիհարելու արդյունավետ եղանակ չեն, անկարող են լավ արդյունք ունենալ ճիշտ դիետայի համակցությամբ: Ընդհանուր առմամբ սննդակարգային փոփոխությունները քաշի կորուստի վրա ավելի մեծ ազդեցություն են ունենում, քան ֆիզիկական վարժությունները: Նիհարելու համար անհրաժեշտ է օրվա ընթացքում ավելի քիչ կալորիա օգտագործել, քան ծախսում եք: Ըստ որում՝ սնունդը պետք է առողջ լինի, այլ ոչ թե պարզապես ցածրկալորիական»,- ընդգծել է փորձագետը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում