Իսրայելի հետախուզության՝ Մոսադի տնօրեն Ռոման Գոֆմանը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարին եւ Իրանի բաժնի պետին։ Նրան Իրանի վարչակարգը տապալելու ձախողված օպերատիվ ծրագրի անմիջական մշակողներն էին, իսրայելական լրատվամիջոցները վկաչակոչելով՝ հայտնում է Oriental Express— ը։
Անվտանգության ոլորտի անանուն աղբյուրները ԶԼՄ-ներին հայտնել են, պաշտոններից հեռացված աշխատակիցների ծրագիրը ենթադրում էր ազգային փոքրամասնությունների ներգրավման եւ զանգվածային բողոքի ակցիաների վերսկսման միջոցով՝ միլիոնավոր ցուցարարների մասնակցությամբ՝ հեռացնել իշխանությունից Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը։
Մոսադի գաղտնի ծրագրի առանցքային տարրը Իրանի Քրդստանում՝ իրանա-իրաքյան սահմանի երկայնքով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դիրքերին հարվածներ հասցնելն էր։
Ենթադրվում էր, որ այդ հարձակումները քրդական խմբավորումների համար ճանապարհ կբացեն դեպի Իրանի խորքերը եւ հնարավորություն կտան նրանց առաջանալ երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող քրդաբնակ քաղաքներ։
Իսրայելի հետախուզությունը հաշվարկում էր, որ զինյալներին կմիանան հազարավոր տեղի երիտասարդ քրդեր, ինչի արդյունքում գործողությունը կվերածվի զանգվածային շարժման, որը կարող էր հասնել մինչեւ Թեհրան եւ վերածվել լայնածավալ հակակառավարական ցույցերի։
Բացի այդ, բազմաթիվ հաղորդումների համաձայն՝ քրդական հարձակումը հետագայում Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին երկրի նոր ղեկավարի պաշտոնում նշանակելու նպատակ ուներ։
Անվտանգության ծառայությունների աղբյուրներն ընդգծում են, որ երկու բարձրաստիճան աշխատակիցների եւ Մոսադի նոր ղեկավար նշանակված Գոֆմանի միջեւ հակասություններն ի հայտ են եկել նրա աշխատանքի հենց սկզբից՝ հունիսից։ Սակայն պաշտոնապես նրանց հեռացումը ձեւակերպվել է փոխադարձ համաձայնությամբ՝ գերատեսչության ավելի լայն վերակազմավորման շրջանակում։
Միաժամանակ, նշվում է, որ երկու աշխատակիցներն էլ կմնան հետախուզական կառույցում՝ այլ պաշտոններում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից