Զբոսաշրջիկների թիվը վեց ամսվա ընթացքում հատել է 1 միլիոնը
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 1 մլն 41 հազար 598 միջազգային զբոսաշրջիկ։Այցելած միջազգային զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 134 հազար 463-ով կամ 14,8 տոկոսով։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես ամենից շատ զբոսաշրջիկ ընդունել ենք Ռուսաստանի Դաշնությունից։ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանից Հայաստան է ժամանել 416 հազար 743 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 23 տոկոսով ավելի է։
Հայաստան այցելած զբոսաշրջիկների առաջատար երկրները կարող եք տեսնել ստորև ներկայացվող ինֆոգրաֆիկայում։
Որ երկրներից է աճել զբոսաշրջային հոսքը
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան այցելությունների աճը պայմանավորված է եղել ոչ միայն ավանդական զբոսաշրջային շուկաներով, այլև մի շարք եվրոպական և ասիական երկրներից այցելությունների ավելացմամբ։
Եվրոպական ուղղություններից առավել նկատելի աճ է գրանցվել Իտալիայից և Գերմանիայից։ Իտալիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 47,1 տոկոսով՝ 8 հազար 385-ից հասնելով 12 հազար 336-ի։ Գերմանիայից ժամանումները ևս զգալիորեն ավելացել են՝ 41,5 տոկոսով, կազմելով 17 հազար 487՝ նախորդ տարվա 12 հազար 361-ի փոխարեն։
Աճ է գրանցվել նաև Ուկրաինայից ժամանող զբոսաշրջիկների թվի մեջ։ Եթե 2025 թվականի հունվար-հունիսին Ուկրաինայից Հայաստան էր այցելել 11 հազար 484 զբոսաշրջիկ, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը հասել է 15 հազար 725-ի՝ ավելանալով 36,9 տոկոսով։
Հայաստանի հարևան երկրներից պահպանվել է զբոսաշրջային հոսքի աճը հատկապես Վրաստանից և Իրանից։ Վրաստանից այցելությունների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 17,2 տոկոսով՝ 128 հազար 240-ից հասնելով 150 հազար 322-ի։ Իրանից ժամանած զբոսաշրջիկների թիվը նույնպես ավելացել է՝ 4 տոկոսով, հասնելով 81 հազար 180-ի։
Միաժամանակ աճել է նաև Չինաստանից Հայաստան այցելությունների թիվը։ 2026 թվականի առաջին վեց ամիսներին Չինաստանից Հայաստան է ժամանել 17 հազար 733 զբոսաշրջիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 15 հազար 582։ Աճըկազմել է 13,8 տոկոս։
Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ Հայաստանի զբոսաշրջային շուկան շարունակում է մեծապես կախված մնալ տարածաշրջանային ուղղություններից, սակայն միաժամանակ նկատվում է եվրոպական և ասիական մի շարք շուկաների ակտիվացում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից