Մեր հարաբերությունները հարևանների հետ շատ ավելի լավ են, քան նախկինում
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի հարաբերությունները հարևան պետությունների հետ ներկայում ավելի լավ են, քան նախկինում, և տարածաշրջանի երկրները սերտ համագործակցում են Իրանի հետ։ «Մեր հարաբերությունները հարևանների հետ շատ ավելի լավ են, քան նախկինում, և հարևան երկրները շատ լավ համագործակցում են մեզ հետ», - ասել է Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում նախատեսված սցենարներից մեկը եղել է Իրանի հյուսիս-արևմուտքից և հարավ-արևելքից լարվածություն ու անկարգություններ հրահրելը։ «Նրանք պնդում էին, որ մարդիկ այդ ուղղություններից կմտնեն՝ անկարգություններ առաջացնելու համար», - նշել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները թույլ չեն տվել, որպեսզի որևէ մեկը այդ ուղղություններով հեշտությամբ անցնի և անկայունություն ստեղծի։ «Սա շատ կարևոր հանգամանք է․ մեր հարևանները թույլ չտվեցին, որ մարդիկ անցնեն և ստեղծեն անկարգություններ ու անկայունություն։ Նրանք ոչ միայն ձեռնպահ մնացին նման քայլերից, այլև աջակցեցին մեզ», - ասել է Իրանի նախագահը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից