Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Կառավարությունը գումար է հատկացրել ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման, միջին նորոգման և կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների համար

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման համար կատարել վերաբաշխում՝ շուրջ 15,65 մլրդ դրամի, և այն ուղղել մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման, նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների մատուցման, հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման, ինչպես նաև տրանսպորտային օբյեկտի կառուցման, վերակառուցման և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 63.5 կմ, որից՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներինը՝ 4.8 կմ, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներինը՝ 32.2 կմ և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներինը՝ 26.5 կմ: ՏԿԵ նախարարը տեղեկացրել է նաև, որ չզեկուցվող երկու հարցով էլ կրկին վերաբաշխումներ են իրականացվել և 3,7 դրամ հատկացվել է 76,4 կմ երկարությամբ ճանապարհների միջին նորոգմանը, 1,6 մլն դրամ՝ կլաստերային դպրոցներ տանող ընդհանուր 10,6 կմ երկարությամբ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման համար։

Վարչապետը թվարկել է ճանապարհաշինարարական ծրագրերը։

Ավտոճանապարհներ՝ Ռյա Թազա բնակավայրով անցնող հատվածում ջրահեռացման կարգավորում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026 թ.), Ծովակից Վարդենիս տանող ավտոճանապարհի 9․0 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով, գումարը 2026 թ. իրականացվող 4.8 կմ հատվածի աշխատանքների վճարման համար է), Աբովյանից Արզնի և Նոր Գեղի տանող ավտոճանապարհի (Արզնու ձորի հատված) 6․7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026 թ.), Զորավանից դեպի Արագյուղ և Երնջատափ տանող ավտոճանապարհի 12.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով, գումարը 2026 թ. իրականացվող 10.0 կմ հատվածի աշխատանքների վճարման համար է), Ենոքավանից դեպի Կարմիրգյուղ գյուղատեղի և Ջուջևան տանող ավտոճանապարհի 66.8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով, գումարը 2026 թ. իրականացվող աշխատանքների վճարման համար է), Իծաքարից Բերդ տանող ավտոճանապարհի 9․8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով, գումարը 2026 թ. իրականացվող աշխատանքների վճարման համար է), Բերդից Տավուշ գյուղի խաչմերուկ տանող ավտոճանապարհի 4․6 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026 թ.), Ամասիայից դեպի Բերդաշեն տանող ավտոճանապարհի Բերդաշեն բնակավայրով անցնող 1.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026 թ.), Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրում համայնքային նշանակության 1-ին փողոցի մոտ 900 մ ասֆալտապատում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026 թ.), Մայիսյանից դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհի 1․5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Տարոնիկից մինչև Մեծամորի թանգարան տանող ա/ճ-ի հատման կետ 1.9 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026 թ.), Լուկաշինից դեպի Նորավան և Արմավիր բնակավայրեր տանող ավտոճանապարհի 4․2 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026 թ.), Արտաշարի տարածքով անցնող ավտոճանապարհի 3․3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026 թ.), Հացիկի տարածքով անցնող ավտոճանապարհի 3․5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026 թ.), Լոռու մարզի Փամբակ համայնքի Բազում բնակավայրից դեպի զորամաս տանող ավտոճանապարհի ասֆալտապատում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026 թ.), Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026 թ.), Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 3-րդ փողոցի 1020գծմ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026 թ.), Շաղատից Բալաք տանող ավտոճանապարհի 2․3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026 թ.), Անգեղակոթից Մուցք տանող ավտոճանապարհի 5․7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026 թ.)։

Տրանսպորտային օբյեկտներ՝ Հ-1 ավտոճանապարհի Արգելի բնակավայրից դեպի Արզական բնակավայր տանող ավտոճանապարհի Արզականի հատվածում փլուզված հենապատի վերակառուցում (աշխատանքները մեկնարկել են 2025 թ. վերջին և նախատեսվել է ավարտել 2026 թ.), Մ-6 ավտոճանապարհը Ախթալա բնակավայրի հետ կապող պողպատե ֆերմաներով կառուցված 2-րդ կամրջին կից նույն թռիչքային կառուցվածքով կամրջի կառուցում, (աշխատանքները մեկնարկել են 2025 թ. վերջին և նախատեսվել է ավարտել 2026 թ.), Խաշթառակի վթարային վիճակում գտնվող կամրջի փոխարեն 2 հատ միմյանց կից պողպատե ֆերմաներով կամուրջների կառուցում (աշխատանքները մեկնարկել և ավարտվել են 2026 թ.), Հախում գետի վրա պողպատե ֆերմաներով կամրջի կառուցում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026 թ.)։

Միջին նորոգման աշխատանքներ՝ Աբովյանից (Չայնիի ոլորաններ) դեպի Չարենցավան (ձախ գոտի) 2,187 կմ, Չարենցավանից դեպի Քաղսի (աջ գոտի) 3,42 կմ, Չարենցավանից դեպի Հրազդան (ձախ գոտի) 15,6 կմ, Հրազդանից դեպի Սևանի թերակղզի (ձախ գոտի) 16,9 կմ, Սևանից դեպի Սևանի թերակղզի (ձախ գոտի) 3,826 կմ, Գորայքից դեպի Ծղուկ 13,328 կմ, Սպանդարյանից դեպի Անգեղակոթ 6,14 կմ, Իշխանասարից դեպի Նորավան 4,426 կմ, Բերդից դեպի Այգեպար 6.026 կմ, Վերին Կարմիր Աղբյուրից դեպի Արծվաբերդ 4,571 կմ։ Այս աշխատանքների ավարտը նախատեսվում է ընթացիկ տարում։

Կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ՝ Արագածոտնի մարզի՝ Գետափից Արագածավանի հիմնական դպրոց գնացող ճանապարհի 0.2 կմ, Վերին Սասնաշենի Մ․ Մանուկյանի անվան հիմնական դպրոցից 0.1 կմ և մարզային նշանակության Տ-1-41, 1.5 կմ ավտոճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, Գեղարքունիքի մարզի՝ Ծափաթաղ մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ (Ջիլի դպրոց տանող ճանապարհ), Լոռու մարզի՝ Թումանյան համայնքի Աթան բնակավայրի 4-րդ փողոցի 0.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներ (Լորուտի դպրոց տանող ճանապարհ), Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 3-րդ փողոցից դեպի կրթահամալիր տանող ճանապարհի 0.4 կմ երկարությամբ հատվածների հիմնանորոգման աշխատանքներ, Թումանյան համայնքի Շամուտ բնակավայրի 1-ին փողոցի 0.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներ (Լորուտի դպրոց տանող ճանապարհ), Բազումի-Ազնվաձոր տեղական նշանակության ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգում (Բազումի միջնակարգ դպրոց տանող ճանապարհ), Շիրակի մարզի՝ Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Յ․Ղամբարյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներ (Կառնումի դպրոց տանող ճանապարհ), Արթիկ համայնքի Նոր Կյանք բնակավայրի 4-րդ փողոցի հիմնանորոգման և ասֆալտապատման շինարարական աշխատանքներ, Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքներ (Քեթի միջնակարգ դպրոց տանող ճանապարհ), Սյունիքի մարզի՝ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Ձագիկավան բնակավայրի /Մ-2 միջպետական ճանապարհից մինչև Ձագիկավանի միջնակարգ դպրոց փողոցի ասֆալտապատման աշխատանքներ, Տավուշի մարզի՝ Լուսաձորի կրթահամալիր տանող 0.31 կմ երկարությամբ համայնքային նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ, Լուսաձորի կրթահամալիր տանող 0.45 կմ երկարությամբ համայնքային նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ, Լուսաձորի կրթահամալիր տանող 1,5 կմ երկարությամբ ճանապարհի միջին նորոգման աշխատանքներ, Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոց տանող ընդհանուր 1,1 կմ երկարությամբ համայնքային 2 փողոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է. «Առաջիկայում մենք նաև տրանսպորտային խնդիրները կլուծենք , քննարկել ենք մի քանի տարբերակներ, հիմա կսկսենք աշխատել և նաև հընթացս կերևա, թե որ տարբերակն է ավելի արդյունավետ»։

Վարչապետն ընդգծել է՝ Կառավարությունը պատասխանատու է երեխաների ստացած կրթության որակի, նրանց համար նորմալ կրթական միջավայրի ստեղծման համար՝ իր բոլոր ենթակառուցվածքներով, ինչպես նաև պատշաճ որակավորված մանկավարժական կադրերի համար։ «Սա շատ կարևոր և ռազմավարական նշանակության նախագիծ է, որը մենք պետք է ուղեկցենք։ Կրթության որակի հետ կապված, լուրերով նայում եմ, որ այս տարի ընդունելության քննություններին անբավարար ստացած դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ էականորեն մեծ է։ Սա ահազանգ է, մենք պետք է հասկանանք։ Ըստ ամենայնի՝ մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև շատ ենք կոմպրոմիսների գնում, և արդյունքում տուժում են երեխաները։ Մենք պետք է առերեսվենք։ Ատեստավորման գործընթաց է, ինչքա՞ն կարելի է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում, որովհետև իր աշակերտն է, որ գնում, չի կարողանում ընդունելության քննությունը գոնե բավարար ստանա։ Որոշումները կայացված են, պետք է շատ հստակ և հատու, վճռական իրականացնենք, և որևէ կասկած չկա, որ դա անում ենք երեխաների շահերից ելնելով»,- ասել է վարչապետը։