Ռիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է»
Երգչուհի Ռիհաննան, հնարավոր է, շուտով ավարտի գրեթե տասնամյա դադարը և ներկայացնի նոր ալբոմ։ Այդ մասին հայտնել է նրա զուգընկերը՝ ռեփեր A$AP Ռոքին։ «Նա հիմա ստուդիայում է», - ասել է ռեփերը The Jason Lee Podcast-ի եթերում՝ ակնարկելով, որ երգչուհին ակտիվորեն աշխատում է նոր երաժշտության վրա։ Հաղորդման ընթացքում A$AP Ռոքին հերքել է լուրերը, թե իր և Ռիհաննայի համատեղ կրկնակի ալբոմ է սպասվում, սակայն նշել է, որ երգչուհին «ստեղծագործական գործընթացի մեջ է»։
Ռիհաննան, որի իրական անունը Ռոբին Ֆենթի է, վերջին լիարժեք ստուդիական ալբոմը՝ «Anti»-ն, թողարկել է 2016 թվականին։ Այդ ժամանակից ի վեր նա միայն առանձին երգեր է ներկայացրել, այդ թվում՝ «Lift Me Up» ստեղծագործությունը, որը հնչել է 2022 թվականին թողարկված «Black Panther: Wakanda Forever» ֆիլմում։ Երաժշտական գործունեությունից բացի, Ռիհաննան հաջողությամբ զարգացնում է նաև իր բիզնեսները, այդ թվում՝ Fenty Beauty կոսմետիկայի և ներքնազգեստի ապրանքանիշերը։ Forbes-ի գնահատմամբ՝ նրա կարողությունը գերազանցում է 1 միլիարդ դոլարը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից