BBC-ի հետաքննություն․ Բրիտանական բանակի դեռահասների ուսումնարանում բացահայտվել են սեռական բռնության տասնյակ դեպքեր
BBC-ի հետաքննությունը բացահայտել է Մեծ Բրիտանիայի բանակի՝ 16-17 տարեկան նորակոչիկների պատրաստման կենտրոնում սեռական բռնության և կանանց նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր։
Չորս նախկին կին զինծառայողներ պատմել են, որ ուսումնարանում ենթարկվել են սեռական ոտնձգությունների, իսկ նրանցից մեկը հայտնել է, որ 17 տարեկանում մի խումբ համածառայակիցների կողմից բռնաբարվել է։ Նրանց խոսքով՝ հաստատությունում տարիներ շարունակ ձևավորվել է միսոգինիայի և սեռական բռնության վտանգավոր մշակույթ։
BBC-ն նաև պարզել է, որ Հյուսիսային Յորքշիրի ոստիկանությունը միայն վերջին մեկ տարվա ընթացքում ստացել է ուսումնարանի հետ կապված սեռական բնույթի 16 հանցագործության մասին հաղորդում։ Դրանք ներառում են մերկացման, գաղտնի հետևելու և սեռական ոտնձգությունների մեղադրանքներ։ Միաժամանակ, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2018 թվականի հունվարից մինչև 2025 թվականի հունիսը գրանցվել է սեռական ոչ պատշաճ վարքի 176 բողոք, որոնցից 32-ը վերաբերում են մշտական անձնակազմին, իսկ 144-ը՝ կուրսանտներին։
Հետաքննության մասնակից կանայք պնդում են, որ խնդիրը միայն առանձին դեպքերը չեն։ Նրանց խոսքով՝ որոշ հրահանգիչներ նույնպես նպաստել են կանանց նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի ձևավորմանը՝ վիրավորական արտահայտություններ օգտագործելով և սեքսիստական վարք դրսևորելով։
Մեծ Բրիտանիայի բանակը BBC-ին հայտնել է, որ նման վարքագիծն «անընդունելի է և հանցավոր», կոչ է արել տուժածներին դիմել իրավապահներին և ընդգծել, որ վերջին տարիներին ներդրվել են զոհերին աջակցելու և նման դեպքերը քննելու նոր մեխանիզմներ։
Միևնույն ժամանակ, պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Էմա Լյուելը հայտարարել է, որ ուսումնարանի գործունեության վերաբերյալ անհրաժեշտ է անկախ քննություն՝ երեխաների անվտանգության ապահովման նպատակով։ Նրա խոսքով՝ եթե նման իրավիճակ արձանագրվեր որևէ այլ հաստատությունում, այն արդեն իսկ ենթարկված կլիներ մանրակրկիտ ստուգման։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից