Վինիսիուսը ջնջել է Ռեալի հետ կապված բոլոր լուսանկարներն ու գրառումները
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորն անակնկալ քայլի է դիմել վիրտուալ տիրույթում. ֆուտբոլիստը հեռացրել է իր սոցիալական ցանցերի բոլոր հրապարակումները, ջնջել «արքայական» ակումբի մարզահագուստով լուսանկարներն ու պրոֆիլի նկարագրությունից հանել թիմի հիշատակումը: Այս յուրօրինակ «թվային մաքրումը» տեղի է ունենում ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների ֆոնին:
Հատկանշական է, որ սա բրազիլացու կողմից նմանատիպ արձագանքի առաջին դեպքը չէ: Անցյալ ամռանը, Աշխարհի ակումբային առաջնության հերթական հանդիպումից հետո հայտնվելով երկրպագուների քննադատության թիրախում, Վինիսիուսը կրկին հեռացրել էր ակումբային ատրիբուտիկայով լուսանկարներն իր էջից:
Առայժմ ո՛չ ֆուտբոլիստը, ո՛չ նրա ներկայացուցիչները և ո՛չ էլ մադրիդյան ակումբը պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չեն եկել:
Վինիսիուս Ժունիորը «Ռեալի» գույները պաշտպանում է 2018 թվականի ամառվանից: Այս ընթացքում նա անցկացրել է 375 հանդիպում, դարձել 128 գոլի և 100 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2027 թվականի ամռանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից