Մաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել
Ավտոմեքենաներից գողություն կատարողներին հայտնաբերելու Մաշտոցի համայնքային ոստիկանների միջոցառումներն արդյունք տվին հուլիսի 17-ի գիշերը։ Ժամը 1․30-ի սահմաններում Մազմանյան փողոցում ձերբակալվեցին և իրենց վարած «Տեսլա» մակնիշի մեքենայով հանդերձ բաժին տեղափոխվեցին Երևանի բնակիչ 20 և 21 տարեկան երկու երիտասարդներ։ Նրանք խոստովանեցին անցած գիշեր կատարած իրենց արարքները։
Մի դեպքում երիտասարդները մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցում կայանված «Մերսեդեսից» գողացել էին կողային հայելիների ապակիները և մեքենային փակցրել տելեգրամյան հասցե։ Նույն հասցեի հղում նրանք փակցրել էին նաև «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայի դիմապակուն՝ մինչ այդ գողանալով օտարերկրյա համարանիշը։ Իսկ երբ մեքենայատերը կապվել էր նրանց հետ՝ տղաները համարանիշը վերադարձնելու դիմաց պահանջել էին 40 հազար դրամ։
Երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
20-ամյա երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ 21-ամյա երիտասարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Հանգամանքները պարզվում են։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից