Ուկրաինայի նախկին փոխվարչապետի ու ԱՄՆ-ում նախկին դեսպանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել
Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը նախկին փոխվարչապետ եւ ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Օլգա Ստեֆանիշինայի նկատմամբ սահմանել է 6 մլն գրիվնայի չափով գրավ (մոտ 145 հազ. դոլար)։ Նա նաեւ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի քննիչների կանչով պարտավոր է ներկայանալ, հայտնել բնակության վայրի փոփոխության մասին եւ չշփվել գործով վկաների հետ։
Խափանման միջոցի ընտրությունից հետո Ստեֆանիշինան հայտարարել է, որ գրավը վճարելու համար անհրաժեշտ գումարը չունի եւ միջոցներ է փնտրելու։ Նա նաեւ նշել է, որ մտադիր է շարունակել աշխատանքը, սակայն ոչ պետական պաշտոնում։
Դատարանի նիստը սկսվել էր նախօրեին։ Դրանից առաջ Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինները Ստեֆանիշինային նոր մեղադրանք էին ներկայացրել։ Նրան կասկածում են ապօրինի հարստացման եւ հայտարարագրում կեղծ տեղեկություններ ներկայացնելու մեջ։
Հետաքննության վարկածի համաձայն՝ հայտարարագրում նա չի ներառել Կիեւում գտնվող երկու բնակարանը, դրանց վերանորոգման ծախսերը, բնակարանի վարձակալության վճարները, Mercedes-Benz ավտոմեքենայից օգտվելու փաստը, ինչպես նաեւ ավիատոմսերի եւ մոր բուժման համար կատարված վճարումները, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
Օգոստոսի 3-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Օլգա Ստեֆանիշինային ազատել էր ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից։ Մինչ այդ՝ 2020 թվականից, նա զբաղեցնում էր եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետի պաշտոնը, իսկ 2024 թվականից եղել էր փոխվարչապետ՝ արդարադատության նախարարի պաշտոնում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից