Իրանի եւ Օմանի միջեւ համաձայնագիրը Թեհրանին Հորմուզի նեղուցը վերահսկելու իրավունք կտա. Reuters
Իրանի եւ Օմանի միջեւ համաձայնագիրը Թեհրանին վերահսկողության իրավունք կտա Հորմուզի նեղուցով Պարսից ծոց անցնող նավերի նկատմամբ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Գործակալությունը սա բնութագրում է որպես «մինչ օրս Իրանին արված ամենախոշոր զիջումներից մեկը»։
Իրանն ու Օմանը բանակցություններ են վարում համաձայնագրի շուրջ, որի կնքումը պետք է վերականգնի Հորմուզի նեղուցով նավարկությունը։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը «շատ շուտով» կբացվի։
Reuters-ի մի քանի զրուցակիցների խոսքով՝ Իրանի եւ Օմանի միջեւ բանակցություններում դեռեւս կան կարեւոր չլուծված հարցեր։ «Հորմուզի նեղուցի նկատմամբ որոշակի վերահսկողության հարցում զիջումն արդեն արվել է»,- ասել է աղբյուրներից մեկը։ Մեկ այլ զրուցակից հայտնել է, որ Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչները պնդում են, որ ցանկացած վճար պետք է լինի կամավոր։
Իրանը ձգտում է սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերով փոխադրվող բեռների արժեքի 5-7 տոկոսի չափով վճար։ Օմանը պնդում է 3 տոկոսի չափը, ԱՄՆ-ը դեմ է նման վճարների սահմանմանը։
Նախօրեին Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով առեւտրային նավերի անվտանգ անցման երթուղու աշխարհագրական պարամետրերը եւ այժմ գտնվում են համատեղ հայտարարության վերջնականացման փուլում։
«Իրանի եւ Օմանի՝ որպես Հորմուզի նեղուցի երկու առափնյա պետությունների միջեւ բանակցությունները շարունակվել են վերջին երկու ամիսների ընթացքում։ Դրանց նպատակն էր առեւտրային նավագնացության համար անվտանգ երթուղու սահմանումը։ Մեր երկրի համապատասխան գերատեսչությունները համակողմանիորեն ուսումնասիրել են տեխնիկական, իրավական, բնապահպանական եւ անվտանգության հարցերը»,- նրա խոսքն էր մեջբերել ԻՌՆԱ գործակալությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից