Թրամփը Պենտագոնի ղեկավարից պարզաբանումներ է պահանջել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթից զինամթերքի պակասի համար պարզաբանումներ է պահանջել, գրում է The Washington Post-ը` վկայակոչելով իր աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ Քեմփ Դեւիդում անցկացված կառավարության նիստում Թրամփն ասել է, որ կարծում էր՝ զինանոցների հետ կապված խնդիրը «արդեն լուծված է»։
Ի պատասխան՝ Հեգսեթը փորձել է պատասխանատվությունը բարդել իր տեղակալ Սթիվեն Ֆայնբերգի վրա։
Ավելի վաղ` Պենտագոնի ղեկավարը նախագահին հավաստիացրել էր, որ Իրանի նկատմամբ արագ հաղթանակը հնարավոր է։ Սակայն իրականում ձգձգված հակամարտության պատճառով սպառվել են բարձր ճշգրտության Tomahawk հրթիռների, ինչպես նաեւ Patriot, THAAD եւ ATACMS համակարգերի պաշարները։
WP- ի աղբյուրների փոխանցմամբ՝ հակահրթիռների եւ հարձակողական սպառազինության սուր պակասը Թրամփին ստիպել է զերծ մնալ Իրանի դեմ նոր լայնածավալ հարվածներից։
Թերթի հարցմանը ի պատասխան` Սպիտակ տունը եւ Պենտագոնը հերքել են այս տեղեկությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից