Եվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ
Օգոստոսի 4-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում գրանցվել է դիտարկումների ողջ պատմության օդի ամենաբարձր ջերմաստիճանը՝ +40.8°C։ Այդ մասին, ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի, հայտնել է Սլովակիայի հիդրոօդերևութաբանական ինստիտուտը։
Ինստիտուտի տվյալներով՝ նախորդ գիշերն էլ Սլովակիայում եղել է դիտարկումների պատմության ամենաշոգ գիշերը․ երկրի արևմտյան շրջաններում օդի ջերմաստիճանը չի իջել +27°C-ից։
Միաժամանակ, Ավստրիայում օդի ջերմաստիճանն առաջին անգամ օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում հասել է +41°C-ի՝ սահմանելով նոր բացարձակ ռեկորդը։ Այդ մասին հայտնել է ավստրիական Tauernwetter եղանակային պորտալը։
Երկրի ինը օդերևութաբանական կայաններում գրանցվել է +40°C և ավելի բարձր ջերմաստիճան, իսկ Վիեննայում և Ստորին Ավստրիա դաշնային երկրամասում սահմանվել են նոր բացարձակ ջերմային ռեկորդներ։
Ավստրիան, Չեխիանմ ևԿենտրոնական Եվրոպայի մի շարք այլ երկրներ, շարունակում է գտնվել երկարատև և ծայրահեղ շոգի ալիքի ազդեցության տակ։ Երաշտի և Դանուբ գետի ջրի մակարդակի զգալի նվազման հետևանքով տարածաշրջանում արդեն խնդիրներ են առաջացել գետային նավագնացության և էներգետիկ համակարգի աշխատանքում։ Բացի այդ, Վիեննայի մերձակայքում գտնվող Լոբաու ազգային պարկում բռնկվել է խոշոր հրդեհ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից