Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը X սոցիալական հարթակում հայտնել է, որ կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրը՝ բանտային տարածքների պակասի պատճառով։
Նա հայտարարել է, որ բացառություն կլինի բռնաբարության և երեխաների նկատմամբ ծանր հանցագործությունների համար դատապարտյալների համար: Բըրնհեմն ընդգծել է, որ իշխանությունները կխստացնեն ազատ արձակված բանտարկյալների նկատմամբ վերահսկողությունը. նրանց մեծ մասը պարտավոր կլինի կրել էլեկտրոնային ապարանջաններ և պահպանել լրացուցիչ սահմանափակումներ, այդ թվում՝ որոշակի տարածքներ, պանդոկներ այցելելու, մեքենա վարելու և հանրային միջոցառումների մասնակցելու արգելքներ։
Վարչապետը նշել է, որ քրեակատարողական համակարգը գործնականում հասել է իր հնարավորությունների սահմանին և զգուշացրել, որ առանց ծրագիրը շարունակելու նոր իրավախախտները կարող են ժամանակին բանտում չհայտնվել:
Կառավարության ղեկավարը նաև խոստացել է լուծել բանտերում տեղերի պակասի խնդիրը ՝ հայտարարելով, որ մինչև 2031 թվականը երկրում նախատեսվում է ստեղծել 14 հազար նոր տեղ՝ Վիկտորյա թագուհու դարաշրջանից ի վեր քրեակատարողական հիմնարկների կառուցման խոշոր ծրագրի շրջանակներում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից