Հայաստանը միջանցք չի զիջել և չի զիջելու. Ղազարյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Հայաստանի ինքնիշխան տարածքով որևէ միջանցքի հարց չի քննարկվում։
Պատգամավորը, անդրադառնալով TRIPP նախագծի վերաբերյալ քննարկումներին, նշել է, որ այն հայ-ամերիկյան նախաձեռնություն է և կոչ է արել հստակ տարանջատել նախագիծը միջանցքի գաղափարից։
Դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը՝ Սոնա Ղազարյանը հարց է բարձրացրել՝ ինչու են քննարկումները շարունակում կապվել միջանցքի գաղափարի հետ։
«Առաջարկում եմ այս ամբիոնից ասել՝ Թրիփը միջանցք է, թե ոչ։ Վաշինգտոնում միջանցքի հարցը վերջնական փակվել է։ Այն, թե ինչ է խոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգեզուրի վերաբերյալ, ինձ չի հետաքրքրում և չպետք է հետաքրքրի, որովհետև Երևանն ունի պաշտոնական դիրքորոշում՝ Հայաստանի սուվերեն տարածքում միջանցք լինել չի կարող»,– ասել է Ղազարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը որևէ միջանցք չի զիջել և չի պատրաստվում զիջել։ «Վաշինգտոնում լուծվել է միջանցքի հարցը։ Հայաստանը չի զիջել միջանցք և չի զիջելու»,– ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ TRIPP նախագիծը չի ենթադրում Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից