Մենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ Դաշնակցությանը
Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից, քանի որ խաղաղությունը դեռևս անշրջելի չէ։ Այս մասին Ազգային ժողովի օգոստոսի 5-ի նիստում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Ա. Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից, որովհետև Ադրբեջանի հետ մենք չունենք խաղաղություն, ավելի ճիշտ՝ ունենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը դեռ անշրջելի չէ, և վերջնականապես ինստիտուցիոնալացված չէ, այսինքն՝ դեռևս անշրջելի չդարձած խաղաղությունն Ադրբեջանի հետ միանշանակ և աներկբայորեն սպառնալիք է ՀՀ-ի համար։
Բ. Մենք ունենք սպառնալիք Թուրքիայի կողմից, որովհետև ունենալ անմիջական հարևան և հարևանի հետ ունենալ փակ սահման, առնվազն տնտեսական սպառնալիք է: Չունենալ հաստատված դիվանագիտական հարաբերություններ, առնվազն դիվանագիտական սպառնալիք է»,- ասաց նա:
Ըստ Ռուբինյանի՝ կան նաև այլ սպառնալիքներ՝ բավարար չդիվերսիֆիկացված տնտեսական, անվտանգային կապեր, էներգետիկ ռեսուրսների աղբյուրների և տրանզիտի ճանապարհների բավարար չդիվերսիֆիկացված վիճակ և այլն:
«Բայց ո՞րն է մեր և ձեր տարբերությունը (դիմում է «Հայաստան» դաշինքի պատգամավորներին-խմբ.): Մենք տեսնում ենք սպառնալիք, մենք ուզում ենք վերացնել այդ սպառնալիքը, չեզոքացնել: Տեսնում ենք՝ չկա անշրջելի խաղաղություն Ադրբեջանում, ուզում ենք այնպես անել, որ լինի անշրջելի: Տեսնում ենք, որ դեռ 100 տոկոսով ինստիտուցիոնալացված չէ, ուզում ենք ինստիտուցիոնալացնել:
Թուրքիայի հետ տեսնում ենք փակ սահմանը, տեսնում ենք, որ սպառնալիք է տնտեսվարողների համար, բանակցում ենք, որ գանք որևէ լուծման, ընթացքում էլ քայլ-քայլ առաջ ենք գնում:
Մեր և ձեր տարբերությունը դա է: Մենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը: Դաշնակցության պատմությունը՝ 1920-ից սկսած, մի պատմություն է սպանալիքները կթելու մասին»,- ասաց նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից