Ազատազրկվածների հավաքականը շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը
Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը շախմատի միջազգային առցանց մրցաշարում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը. տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:
Օգոստոսի 4-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայության նախաձեռնությամբ անցկացվել է շախմատի միջազգային առցանց մրցաշար՝ Անկախ Պետությունների Համագործակցությանը մասնակից պետությունների քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների միջև:
Հայաստանի հավաքականում ընդգրվել էին ՀՀ ԱՆ «Արմավիր», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալներ:
Մրցաշարի մեկնարկից առաջ բոլոր երկրների մասնակիցներին ողջունել և բացման խոսքով հանդես է եկել Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը:
Պետի տեղակալը բարձր գնահատելով նման ձևաչափով միջոցառումների կազմակերպումն ու նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը՝ շեշտադրել է շախմատի կարևոր դերը մարդկանց միավորելու, մտավոր կարողությունների զարգացման և սոցիալական վերաինտեգրմանը նպաստելու գործում:
Անզիջում մրցաշարի արդյունքում առաջին հորիզոնականը նվաճել է Բելառուսի Հանրապետության հավաքականը, իսկ Հայաստանի ներկայացուցիչները, ցուցաբերելով բարձր պատրաստվածություն, արժանացել են պատվավոր երկրորդ հորիզոնականին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից