Իսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար
Արաբական «Al Jazeera»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելը կհարգի Լիբանանի հետ հրադադարը այնքան ժամանակ, քանի դեռ «Հեզբոլլահը» չի խախտում այն։ Նրա խոսքով՝ Իսրայելը «տարածքային հավակնություններ չունի Լիբանանում», սակայն չի պատրաստվում դուրս գալ այսպես կոչված «անվտանգության գոտուց»՝ հարավային Լիբանանում, քանի որ դա կարող է վտանգել երկրի քաղաքացիների անվտանգությունը և ստեղծել հնարավոր հարձակումների ռիսկ։
Սաարը այս մասին գրել է X սոցիալական հարթակում՝ արձագանքելով Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսի հետ ունեցած զրույցին։ Իսրայելի արտգործնախարարի գնահատմամբ՝ Լիբանանի ինքնիշխանությունը տարիներ շարունակ խախտվել է Իրանի կողմից «անուղղակի օկուպացիայի» միջոցով՝ «Հեզբոլլահի» աջակցությամբ։ Նա հավելել է, որ թե՛ Իսրայելի, թե՛ Լիբանանի շահերից է բխում ««Հեզբոլլահ» ահաբեկչական կառույցի» ապամոնտաժումը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից