Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը Ազգային ժողովի իններորդ գումարման նստաշրջանի հերթական նիստում իր ելույթի ընթացքում անդրադարձել է պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հոր հետ կապված քրեական վարույթին։
«Երբ Ազգային ժողովում մեր գործընկերների կանանց հայտարարագրերը զննելու, քուջուջ անելու ցանկություն է առաջանում, նախ արժե շրջվել ու սեփական նստատեղին նայել»,- ասել է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Մեսրոպ Մանուկյանի հորը մեղադրանք է առաջադրվել բիզնեսների հետ կապված դատական գործերով։ Ըստ պատգամավորի՝ գործի շրջանակում պետությանը պատճառվել է 439 միլիոն 199 հազար 694 դրամ վնաս։
Վարդանյանը չի բացառել, որ, եթե գործի շրջանակում քննություն իրականացվի նաև Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ՝ որպես տվյալ ընկերության ֆինանսական բաժնի տնօրենի, ապա նա ևս կարող է հայտնվել քրեական հետապնդման ներքո և հետագայում իրեն քաղբանտարկյալ հայտարարել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից