Կիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը
ԿԺԴՀ Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավար և երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույր Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան թույլ չի տա Ճապոնիային զարգացնել իր ռազմական ներուժը և կձեռնարկի լրացուցիչ ռազմական միջոցներ։ «Մենք ոչ մի դեպքում թույլ չենք տա Ճապոնիայի ռազմական էվոլյուցիան, որը կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել Հյուսիսային Կորեայի անվտանգության համար»,- ասել է Կիմը:
Կիմ Չեն Ընի քույրը հիշեցրել է, որ Ճապոնիան մի քանի օր առաջ փորձարկել է Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ Խաղաղ օվկիանոսում, իսկ մայիսին մասնակցել է ԱՄՆ-ի գլխավորությամբ Ֆիլիպինների Լուսոն կղզու հյուսիսային ափին անցկացված համատեղ զորավարժություններին։ Ըստ Կիմ Յո Չժոնի՝ Ճապոնիան նաև տեղակայում է մեծ հեռահարության հականավային կառավարվող հրթիռներ, մշակում է ինքնակառավարվող սուզանավեր և գնում է թևավոր հրթիռներ F-35A կործանիչների համար։ Նա հավելել է, որ Ճապոնիան, ԱՄՆ օգնությամբ, «արագացնում է իր վերափոխումը ռազմական պետության» և կոչ է արել միջազգային հանրությանը կանխել Ճապոնիայի վերափոխումը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից