ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում` հոգեբան-փորձագետը, օգոստոսի 4-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ (այսուհետ՝ նաև Մանկապարտեզ)։ Այցի ընթացքում ուսումնասիրվել են Մանկապարտեզի շենքային և սանիտարահիգիենիկ պայմանները, մատչելիության ապահովման հետ կապված հարցերը, խմբերի համալրվածությունը, հաստիքային ապահովվածությունը, անձնակազմի և սաների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը:
Ուսումնասիրվել է նաև Մանկապարտեզում տեսահսկման համակարգերի կիրառման պայմաններում երեխաների անձնական տվյալների մշակման գործընթացը՝ ներպետական և միջազգային չափորոշիչների պահանջների պահպանման տեսանկյունից։
Մանկապարտեզի տնօրինության հետ քննարկվել են մատչելիության բարելավման, երեխաների իրավունքների ապահովման, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների իրավունքների լիարժեք ու անխոչընդոտ իրացմանը վերաբերող հարցեր և այլն:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցի ընթացքում ունեցել են առանձնազրույցներ։
Մշտադիտարկման այցի ընթացքում Մանկապարտեզի տնօրինությունը և անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ` Պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և առաջիկայում դրանք արտացոլող փաստաթուղթն ու առաջարկությունները կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից