Europa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի Յուպիտեր
NASA-ի Europa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի Յուպիտեր՝ նպատակ ունենալով պարզել, թե արդյոք նրա «Եվրոպայի» արբանյակի սառցե շերտի տակ գտնվող օվկիանոսում կարող են կյանքի համար նպաստավոր պայմաններ լինել։ Գիտնականները վաղուց գիտեն, որ Եվրոպայի հաստ սառցե շերտի տակ թաքնված է հսկայական օվկիանոս, որը պարունակում է Երկրի բոլոր օվկիանոսների ջրից ավելի քան երկու անգամ շատ ջուր։
Սակայն նոր հետազոտությունը կասկածի տակ է դնում այս հնարավորությունը։ Ռաթգերսի համալսարանի գիտնականները համակարգչային մոդելավորման միջոցով պարզել են, որ օվկիանոսից դեպի մակերես բարձրացող ջուրը, անցնելով սառույցի ճեղքերով, շատ արագ սառչում է։ Ջուրը կորցնում է ջերմությունը, առաջացնում է սառույցի մանր բյուրեղներ, որոնք կարճ ժամանակում փակում են ճեղքերը։
Արդյունքում ջուրը չի հասցնում հասնել մակերեսին մոտ շերտերին։ Սա նշանակում է, որ եթե Europa Clipper-ը Եվրոպայի մակերեսին մոտ հեղուկ ջուր հայտնաբերի, այն, ամենայն հավանականությամբ, չի լինի խորքային օվկիանոսից բարձրացած ջուր, այլ կառաջանա հենց սառցե շերտի ներսում տեղի ունեցող տեղային հալոցքի հետևանքով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից