Հնդկաստանը հրաժարվել է ռուսական նոր սերնդի կործանիչներ գնելու գաղափարից
Հնդկաստանը մոտ ապագայում չի նախատեսում ձեռք բերել «Սուխոյ» ընտանիքի նոր ռուսական կործանիչներ, այդ թվում՝ Սու-57-ներ, եւ մտադիր է կենտրոնանալ արդեն շահագործվող Սու կործանիչների արդիականացման վրա, հայտարարել օ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջեշ Կումար Սինգհը։
«Մենք չենք քննարկել «Սուխոյի» նոր ինքնաթիռների ձեռքբերումը։ Հնդկաստանն ակտիվորեն զբաղվում է արդեն առկա «Սուխոյների» արդիականացմամբ, որոնք արտադրվում են ռուսական լիցենզիայով»,- նրա խոսքերն է մեջբերում Defence Security Asia-ն։
Պարբերականի գնահատմամբ՝ Նյու Դելին նախատեսում է միջոցներ հատկացնել ինչպես ՍՈւ- 30 MKI -ների արդիականացման, այնպես էլ լրացուցիչ ֆրանսիական Rafale կործանիչների ձեռքբերման եւ հինգերորդ սերնդի սեփական AMCA կործանիչի մշակման համար։
Հնդկաստանում շահագործվում է շուրջ 260 ՍՈւ- 30 MKI։ Դրանց արդիականացման ծրագիրը, որը հայտնի է որպես Super Sukhoi, նախատեսում է դրանցում ակտիվ փուլային ալեհավաքային ցանցով նոր ռադիոլոկացիոն կայաններ, ժամանակակից կապի համակարգեր եւ հնդկական հեռահար սպառազինություն տեղադրել։
Դեռ մարտին Սինգհը հայտարարել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջարկների վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի ընդունվել։ Այժմ, ինչպես նշում է Defence Security Asia-ն, հնդկական իշխանությունների դիրքորոշումն ավելի հստակ է դարձել։
Պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանը Հնդկաստանին առաջարկել էր մատակարարել 36-40 Սու-57 կործանիչ՝ հետագայում դրանք Hindustan Aeronautics Limited ընկերության Նաշիկի ձեռնարկությունում հավաքելու հնարավորությամբ, որտեղ արդեն արտադրվում են ՍՈւ- 30 MKI -ները։ Առաջարկը ներառում էր նաեւ տեխնոլոգիաների փոխանցում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից