Կիեւում ռուսական հարվածի հետեւանքով 15 մարդ է զոհվել
Կիեւը եւ Կիեւի մարզը կեսգիշերից հետո ենթարկվել են ռուսական բալիստիկ հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, իսկ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզում խոշոր հրդեհներ են բռնկվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրականացվել է զանգվածային հարված՝ «ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքով եւ մեծ հեռահարության հարվածային անօդաչու թռչող սարքերով»։ Հայտարարության համաձայն՝ հարձակման թիրախներն են եղել «Կիեւ քաղաքում եւ Կիեւի մարզում գտնվող տրանսպորտային-լոգիստիկ եւ բաշխիչ կենտրոնները, որոնք օգտագործվել են տարբեր տեսակի սպառազինության, ռազմական նշանակության բեռների պահպանման եւ մատակարարման, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքերի արտադրության եւ բաշխման համար»։
Բացի այդ, Ռուսաստանի ռազմական գերատեսչության հայտարարության համաձայն, Օդեսայից հարավ խոցվել է նաեւ երեք բեռնանավ։ Ուկրաինական կողմը այդ մասին չի հայտնել, գրում է BBC-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից