«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի 2 շահառու ավարտել է 3D մոդելավորման դասընթացները
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի 2 շահառու ավարտել է 3D մոդելավորման դասընթացները, ձեռք բերել մասնագիտություն, ստացել գերհզոր համակարգիչներ: «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շրջանակում ծրագրի շահառուներ Արմեն Աբրահամյանը և Գուրգեն Անտոնյանը, Հիմնադրամի ֆինանսավորմամբ, հաջողությամբ ավարտել են 3D մոդելավորման մասնագիտական դասընթացները՝ ձեռք բերելով աշխատաշուկայում պահանջված նոր մասնագիտություն։ Այս մասին հայտնում է հիմնադրամը։
«Ուսուցման փուլին հաջորդած աշխատանքն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ էր համապատասխան տեխնիկական հագեցվածություն, որի համար էլ հիմնադրամը նրանց տրամադրել է գերհզոր պրոֆեսիոնալ համակարգիչներ։
Այս տեխնիկական աջակցությունը հնարավորություն կտա Արմենին և Գուրգենին.
• Իրականացնել բարդ ու ծավալուն 3D մոդելավորման աշխատանքներ,
• Ինքնուրույն ծավալել աշխատանքային գործունեություն,
• Ապահովել կայուն և արժանապատիվ եկամուտ։
Հիշեցնենք, որ ծրագրի հիմքում ընկած է հաշմանդամություն ձեռք բերած պատերազմի մասնակիցների կարողությունների և հմտությունների բացահայտումն ու դրա հիման վրա հնարավորությունների ստեղծումը իրենց ամբողջ ներուժը կենսագործելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից