Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ը գրեթե սպառել է հեռահար հրթիռների պաշարները․ Reuters
Reuters գործակալության տեղեկություններով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի դեմ պատերազմի ընթացքում զգալիորեն սպառել է ցամաքային հեռահար հրթիռների իր պաշարները։Գործակալությունը, հղում անելով ԱՄՆ կառավարության իր աղբյուրներին, նշում է, որ այս հրթիռների պակասը մտահոգիչ է. այն կարող է թուլացնել ամերիկյան բանակի պատրաստվածությունը ապագա պատերազմներին։
Reuters-ը նշում է, որ խոսքը գերազանցապես վերաբերում է ATACMS հեռահար բալիստիկ հրթիռներին և PrSM (Precision Strike Missile) բարձր ճշգրտության օպերատիվ-տակտիկական հրթիռներին։ Գործակալության երկու աղբյուրներ հայտնել են, որ ԱՄՆ-ն արդեն գործի է դրել ցամաքային զորքերի սպառազինության «երկիր-երկիր» դասի «գրեթե բոլոր» հրթիռները։ Այդուհանդերձ, զրուցակիցները հրաժարվել են հստակ թվեր նշել։
Վերլուծաբանների կարծիքով՝ այս հրթիռները, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն դոլարը, կարող էին վճռորոշ դեր խաղալ նաև Չինաստանի կամ Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության դեպքում։ PrSM-ը պատկանում է հրթիռների նոր՝ կատարելագործված սերնդին, որը փոխարինելու է թռիչքի ավելի փոքր հեռահարություն ունեցող ATACMS համակարգերին։
Բացի այդ, Իրանի հետ պատերազմում Միացյալ Նահանգները սպառել են ամբողջ աշխարհում իրենց ռազմակայաններում պահվող և ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերից ու սուզանավերից արձակվող Tomahawk թևավոր հրթիռների պաշարների գրեթե կեսը, Reuters-ին հայտնել է ևս մեկ անանուն աղբյուր։ Զգալիորեն կրճատվել են նաև պաշտպանական սպառազինությունների պաշարները, ինչպիսիք են Patriot հակաօդային պաշտպանության համալիրների և THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերի հրթիռները։
Գործակալությունը վկայակոչում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) տվյալները, որոնց համաձայն՝ 2026 թվականի փետրվարից հուլիս ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ն օգտագործել է Patriot որսիչ հրթիռների մոտ 65%-ը, իսկ THAAD-ի պաշարները նվազել են առնվազն 38%-ով։ Reuters-ի երկու զրուցակիցներ հաստատել են, որ այս տվյալները համապատասխանում են ԱՄՆ վարչակազմի ներքին տեղեկատվությանը։
Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքում է առանցքային սպառազինությունների պաշարների նվազման հետ կապված մտահոգությունները։ Միացյալ Նահանգներն ունի «զինամթերքի շատ ավելի մեծ պաշարներ, քան աշխարհի որևէ այլ երկիր», և դրանց քանակը «զգալիորեն գերազանցում է մեր կարիքները», Reuters-ը մեջբերում է Սպիտակ տան հայտարարությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից