ՌԴ-ում դադարեցվել է հայկական արտադրության ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Ռոսպոտրեբնադզորի հանձնարարությամբ Ռուսաստանում դադարեցվել է Հայաստանից ներմուծված ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի եւ գազավորված զովացուցիչ ըմպելիքի վաճառքը, հայտնում է ՏԱՍՍ- ը՝ վկայակոչելով Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի հաղորդագրությունը։ Կենտրոնը «Честный знак/Ազնիվ նշան» «Ազնիվ նշան» համակարգի օպերատորն է։
«Ռոսպոտրեբնադզորի հանձնարարությամբ՝ «ՌԴ քաղաքացիների կյանքի եւ առողջության համար հնարավոր վնասը կանխելու նպատակով», ՑՌՊՏ-ն՝ «Ազնիվ նշան» պետական մակնշման համակարգի օպերատորը, դադարեցրել է ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի եւ գազավորված զովացուցիչ ըմպելիքի իրացումը։ Պատճառը արտադրողների կողմից արտադրանքի նկատմամբ սահմանված պարտադիր պահանջների խախտումներն են»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արգելքը տարածվում է Հայաստանում արտադրված BJNI հանքային բուժիչ-սեղանի խմելու ջրի առանձին խմբաքանակների, որոնք արտադրվել են «RRR Հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ում, «ՎԱՏԵՐԼՈԿ» ՍՊԸ-ի արտադրած «Պրոստո Ազբուկա» բնական խմելու ջրի, այդ թվում՝ մանկական ջրի, ինչպես նաեւ «Արսեն եւ Ներսես» ՍՊԸ-ի արտադրած DARBAS ապրանքանիշի «Մոխիտո» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի վրա։
Կենտրոնը նշել է, որ արգելվում են միայն որոշակի օրերին արտադրված խմբաքանակները, այլ ոչ թե ընկերությունների մնացած արտադրանքը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից