Սոթք գյուղում կառուցվում է ոռոգման համակարգ
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցներով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղում կառուցվում է ոռոգման համակարգ՝ ջրամբար ու 2500 մետր երկարության ջրատար ցանց։ Ծրագրի արժեքը կազմում է 20 միլիոն 400 հազար դրամ։
Ծրագրով նախատեսվում է կառուցել 4400 խորանարդ մետր տարողության ջրամբար և 2500 մետր երկարության ոռոգման ցանց՝ պոլիէթիլենային խողովակներով։ Հունիսին մեկնարկած շինարարական աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում Սոթքում ոռոգելի կդառնա շուրջ 70 հեկտար տնամերձ կամ սեփականաշնորհված հողամաս։
Ծրագրի շահառու են հանդիսանում Սոթք գյուղի տնտեսությունների կեսը՝ շուրջ 200 տնտեսություն։
Նույն ծրագրի շրջանակներում օրերս Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ծրագիրն իրականացնող «Hayk For Our Heroes» կազմակերպության հիմնադիր և ղեկավար Դավիթ Օհանյանի և կազմակերպության մյուս անդամների հետ։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են նախկինում համատեղ իրականացված ծրագրերը, քննարկվել ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա նախաձեռնությունները՝ համայնքի զարգացմանն ուղղված համագործակցության շրջանակում։
Այնուհետ այցելել են Սոթք բնակավայր՝ տեղում ծանոթանալու ոռոգման ցանցի և ջրամբարի կառուցման աշխատանքների ավարտական փուլի աշխատանքներին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից