ԱՄՆ-ն լուրջ խնդիրների կբախվի իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակելու պարագայում
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային զգուշացրել է, որ ԱՄՆ-ն լուրջ խնդիրների կբախվի իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակելու պարագայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռեզային նշել է X-ի գրառման մեջ։ «Եթե շրջափակումը շարունակվի, ամերիկյան նավերն ու ուժերը կկանգնեն լուրջ ռիսկերի և կորուստների վտանգի առաջ։ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը, հակառակ դեպքում մենք դա չենք հանդուրժի։ Մենք երբեք թույլ չենք տա երկրորդ միջանցքի բացումը Հորմուզի նեղուցում»,- նշվել է գրառման մեջ։
ԱՄՆ-ն վերսկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը հուլիսին՝ դրան զուգահեռ հարվածներ հասցնելով Իրանին։ Ի պատասխան՝ Իրանն իր հերթին թիրախավորել է Մերձավոր Արևելքում ամերիկյան օբյեկտները։Կողմերը միմյանց մեղադրել են ստորագրված հուշագիրը խախտելու մեջ։ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը շարունակում են պահպանել շրջափակումը։
«ԱՄՆ ուժերը շարունակում են խստորեն պահպանել Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումը։ Օգոստոսի 3-ի դրությամբ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը փոխել է 44 առևտրային նավի երթուղին, շարքից հանել 2 նավ և ստուգման նպատակով բարձրացել ևս 2 նավի վրա»,- նշվել է X-ում Կենտրոնական հրամանատարության գրառման մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից