Մնալ «Սանթոսում», թե՞ գնալ այլ ակումբ, թոշակի անցնել, թե՞ շարունակել. Նեյմար
Բրազիլիայի հավաքականի և բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը խոսել է իր ապագայի մասին։ Բրազիլիայի ընթացիկ առաջնության ինը խաղում ֆուտբոլիստը խփել է վեց գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
«Չգիտեմ, թե որքան ժամանակ կխաղամ։ Չեմ պլանավորում կանգ առնել, բայց չգիտեմ՝ որքան ժամանակ։ Ես պայմանագիր ունեմ «Սանթոսի» հետ մինչև այս տարվա դեկտեմբեր։ Մտադիր եմ կատարել իմ պայմանները և արժանապատվորեն ներկայացնել ակումբը։ Այնուհետև կմտածեմ, թե ինչ անեմ հաջորդը՝ մնալ «Սանթոսում», թե՞ գնալ այլ ակումբ, թոշակի անցնել, թե՞ շարունակել։ Իսկապես դեռ չգիտեմ, թե ինչ կանեմ։ Դեկտեմբերը դեռ շատ հեռու է, այնպես որ պետք է խաղ առ խաղ բարելավվեմ։ Ֆիզիկապես լավ եմ զգում՝ սա է գլխավորը», - ասել է Նեյմարը։
Նշենք, որ 34-ամյա հարձակվողը վերադարձել է բրազիլական ակումբ անցյալ տարի։ Բրազիլիայի՝ ԱՄՆ-ում կայանալիք 2026 թվականի աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո նա հայտարարել է ազգային հավաքականից հեռանալու մասին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից