Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Կյանքից հեռացել է Հակադոպինգային գործակալության տնօրենի տեղակալ, դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը

ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 72 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի հակադոպինգային գործակալության տնօրենի տեղակալ, դեղաբանության և կենսաքիմիայի դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:

Արեգ Հովհաննիսյանը ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 15-ին, Երևանում:

1977 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժինը: 1977 թվականից մինչև 1994 թ. Արեգ Հովհաննիսյանը աշխատել է ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի կենսաբանական բաժնի դեղակինետիկայի խմբում՝ որպես գիտաշխատող:

1989 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:

Արեգ Հովհաննիսյանը 1994 թ. հիմնադրել է Հայաստանի առաջին հակադոպինգային ծառայությունը և դարձել երկրի առաջին IAAF-վկայագրված դոպինգ ստուգման սպա։

Եղել է նաև Ռուսաստանի բժշկա-տեխնիկական ակադեմիայի և էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս:

2007 թ. Արեգ Հովհաննիսյանին շնորհվել է կենսաբանական գիտությունների դոկտորի աստիճան «Դեղաբույսերի մեթաբոլիզմի և դեղակինետիկական հետազոտությունների իրականացման մեթոդաբանությունը» ատենախոսության համար, 2013 թվականից կենսաբանության պրոֆեսոր է:

Արեգ Հովհաննիսյանը եղել է «Սպորտային բժշկություն և պրակտիկա» (Ռուսաստան) և «Journal of Plant Science and Phytopathology» (ԱՄՆ)  ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ, ինչպես նաև «Ճանաչված գիտական  ընդիմախոսների» միջազգային ասոցիացիայի անդամ (Գերմանիա): 2000 թվականից Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում ՀՀ ներկայացուցիչն է, 2008 թվականից՝  Եվրախորհրդի հակադոպինգային հանձնաժողովի անդամ: 2009 թվականին նշանակվել է ՀՀ  ազգային հակադոպինգային կազմակերպության ղեկավար:

2015 թ. Արեգ Հովհաննիսյանն ընտրվել է Արևելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպության նախագահ:

Արեգ Հովհաննիսյանը ղեկավարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 6 հակադոպինգային կրթական ծրագրեր, ինչպես նաև Օլիմպիական համերաշխության հիմնադրամի 9 հակադոպինգային կրթական նախագծեր։ Նա դեղաբանության, կենսաքիմիայի և սպորտային բժշկության ոլորտներում հրապարակված ավելի քան 140 գիտական աշխատությունների հեղինակ է, ղեկավարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Միջազգային հակադոպինգային կոնվենցիայի» Հայաստանի ազգային հարթակը։

Իր երկարամյա, բեղուն գործունեությամբ Արեգ Հովհաննիսյանը նպաստել է մաքուր սպորտի և արդար մրցակցության արժեքների տարածմանը։ Նրա նախաձեռնությամբ և մասնակցությամբ իրականացված կրթական ծրագրերն ու իրազեկման աշխատանքները կարևոր դեր են ունեցել մարզիկների, մարզիչների և սպորտի ոլորտի մասնագետների շրջանում հակադոպինգային գիտելիքների և մշակույթի ձևավորման գործում։ Նրա հետևողական և նվիրված աշխատանքի շնորհիվ Հայաստանի հակադոպինգային գործակալությունը միջազգային հակադոպինգային համայնքում ամրապնդել և բարձրացրել է իր հեղինակությունն ու դիրքերը՝ դառնալով վստահելի և ճանաչված գործընկեր։

ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Արեգ Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին ու հայկական սպորտային ընտանիքին։