Աշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է. Ալեքսանյանը՝ Yerevan Wellness Center-ի նոր տնօրենի մասին
Գագիկ Ծառուկյանի ենթադրյալ մանդատներից 3-ը բաժին են հասել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, 1-ը՝ «Ուժեղ Հայաստանին», բա մանդատն ինչո՞ւ են վերցրել: Կա՞ մեկը, որ հրաժարվել է մանդատից: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընդդիմության քննադատությանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԲՀԿ-ից մանդատ է գողացել:
Ինչ վերաբերում է Yerevan Wellness Center դարձած սպորտային կենտրոնի տնօրենի նշանակմանը, Վահագն Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Նշան Մալխասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ընդգրկված է եղել կուսակցության ընտրացուցակում, աշխարհի հնգակի չեմպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն է: «Նա երևի Հայաստանի Հանրապետության լավագույն մարզիչներից մեկն է: Այո՛, ունեմ նրա հետ անձնական հարաբերություն»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» սպորտային համալիրի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանի տնօրինության տակ։ Այն կապարակնքվելուց հետո օրեր առաջ վերաբացվել է Yerevan Wellness Center անվամբ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից