Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համար
Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների կազմակերպման նպատակով։ Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Պակիստանի ներքին գործերի նախարարը, ինչպես նաև Կատարի ներկայացուցիչները բանագնացներ կուղարկեն, որպեսզի այդ բանակցությունները հնարավորինս շուտ կայանան», - նշում է աղբյուրը։ Ըստ հեռուստաալիքի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև սպասվող բանակցությունները կլինեն անուղղակի, իսկ միջնորդական դեր կկատարեն Կատարն ու Պակիստանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առայժմ որոշել է չանցնել Իրանի դեմ լայնածավալ հարվածների իրականացմանը՝ փորձելով արագ և խաղաղ ճանապարհներով հասնել իր նպատակներին։
Այնուհետև նա հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն օգոստոսի 3-ին։ «Մենք կխոսենք նրանց հետ։ Բանակցությունները կսկսվեն երկուշաբթի օրվա երկրորդ կեսին», — ասել էր Թրամփը լրագրողներին իր ինքնաթիռում։
Ի պատասխան Թրամփի այս հայտարարության՝ Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններ չեն տարվելու։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից