Wildberries-Russ-ը վերակազմավորել է իր լոգիստիկ շղթաները
ՌԴ Վլադիմիրի մարզի ղեկավար Ալեքսանդր Ավդեևը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարձակման թիրախ է դարձել մարզի պահեստային համալիրներից մեկը։ «Սոբինսկի շրջանում ԱԹՍ-ն հարձակվել է պահեստային համալիրի վրա։ Կան ավերածություններ, հրդեհ է բռնկվել։ Մարդիկ տարհանվել են», - օգոստոսի 3-ի առավոտյան Max-ի իր ալիքում գրել է Ավդեևը։
Նահանգապետը նշել է, որ մարզում շարունակում է պահպանվել անօդաչու սարքերի վտանգը և բնակիչներին կոչ է արել պահպանել անվտանգության միջոցները։ Wildberries-Russ ընկերության մամուլի ծառայությունն էլ հայտնել է, որ Վլադիմիրի մարզում գտնվող ընկերության լոգիստիկ օբյեկտում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։ «Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ջոկատները։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», - ասվում է հաղորդագրության մեջ։ Ընկերության տեղեկացմամբ՝ մարդիկ տարհանվել են։
Հաղորդագրության համաձայն՝ Wildberries-Russ-ը վերակազմավորել է իր լոգիստիկ շղթաները, և մատակարարումների ընդունումն ու պատվերների առաքումն իրականացվում են ընկերության այլ օբյեկտների միջոցով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից