Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի մայրաքաղաք Ուրումչի ճանապարհորդելիս չպետք է բաց թողնել այցելությունը Գրանդ բազար. գրեթե 100 հազար քմ շինարարական տարածքով և 3000 խանութով բազարը Չինաստանի ամենամեծ շուկաներից մեկն է։
Սակայն սա պարզապես առևտրի վայր չէ․ այն տարածաշրջանի մշակութային սիրտն է, որտեղ միահյուսվում են պատմությունը, ճարտարապետությունը և այլ ժողովուրդների ավանդույթները։
Այցելուներին առաջին իսկ քայլերից դիմավորում է վեհաշուք կամարը՝ զարդարված նրբաճաշակ փորագրություններով և խճանկարներով։ Դրա հետևում բացվում է առևտրային մի իսկական լաբիրինթոս, որտեղ կարելի է գտնել գրեթե ամեն ինչ՝ հուշանվերներից և ավանդական ույղուրական տարազներից մինչև գորգեր, համեմունքներ, կերամիկական իրեր և ոսկերչական զարդեր։ Առանձնահատուկ ուշադրություն է գրավում տեղական խոհանոցը՝ խորոված միսը, թոնրի հացերը, բուրավետ համեմունքներն ու արևելյան քաղցրավենիքները, որոնց անուշ բույրը լցնում է ողջ տարածքը։ Այստեղ վաճառվում են Սինցզյանի համեղ չրերի բազմազանություն, որոշ ազգային երաժշտական գործիքներ, ձեռագործ իրեր։
Տեղացի ույղուրները խանութների առջև նվագում են իրենց ժողովրդական երաժշտությունը:
Շուկան բաժանված է մի քանի թեմատիկ հատվածների, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է ապրանքների յուրահատուկ տեսականի։ Սա կենդանի թանգարան է բաց երկնքի տակ, մշակույթների և ժողովուրդների հանդիպման վայր, դարպաս դեպի Սինցզյանի պատմությունն ու արևելյան քաղաքակրթությունը։
2003 թվականին բացվելուց ի վեր այս շուկան դարձել է Ուրումչիի խորհրդանիշներից մեկը։ Ամեն օր շուկա է այցելում մոտ 20 հազար մարդ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից