Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Գանսուի թռչող ձին, որը նաև հայտնի է «Վազող բրոնզե ձի» անուններով, 2-րդ դարում ստեղծված հինավուրց բրոնզե քանդակ է։ Արձանը կարելի է տեսնել Գանսուի նահանգային թանգարանում։
Գանսուի նահանգային թանգարանը հայտնի է ինչպես Չինաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ իր հարուստ պատմությամբ, մշակութային արժեքների ընդարձակ և յուրահատուկ հավաքածուով։ Թանգարանի ֆոնդերում պահվում է 355 364 ցուցանմուշ։
Թանգարանի նոր ցուցասրահի բացումից հետո ներդրվել է ժամանակակից ցուցադրությունների կազմակերպման քաղաքականություն։ Մշակութային արժեքները ներկայացվում են ձայնային, լուսային և էլեկտրոնային նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը ցուցադրությունները դարձնում է առավել տպավորիչ։
Այդ ցուցադրությունների ընթացքում տպավորիչ է հատկապես բրոնզե ձիու պատմությունը. «Վազող բրոնզե ձին» դարձել է թանգարանի խորհրդանիշը։ Արձանը ստեղծվել է շուրջ 2000 տարի առաջ։ «Վազող բրոնզե ձի» քանդակի բարձրությունը 34,5 սմ է, երկարությունը՝ 41 սմ, իսկ քաշը՝ 8 կգ։ Արձանի ամբողջ ծանրությունը հենվում է միայն բարակ աջ հետևի ոտքի վրա, ինչը վկայում է հին չինացի վարպետների բացառիկ ճարտարագիտական և գեղարվեստական վարպետության մասին։
Ձիու կեցվածքը, խրխնջյունն ու սրընթաց ընթացքը համարվում են չին ժողովրդի նախաձեռնողականության, վճռականության և հաստատակամության խորհրդանիշներ։ Բրոնզե ձին հայտնաբերվել է 1969 թվականին Գանսու նահանգի Ուուվեյ գավառում գտնվող հին զորավարի դամբարանում։ Պեղումների ընթացքում դամբարանից դուրս է բերվել 231 բրոնզե առարկա, որոնք հետագայում տեղափոխվել են Լանչժոուում գտնվող Գանսուի նահանգային թանգարան։
2002 թվականին Չինաստանի Մշակութային ժառանգության պետական վարչությունը «Վազող բրոնզե ձին» ներառել է երկրի առաջին կարգի 64 ազգային մշակութային արժեքների ցանկում։
1lurer.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից