Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Հուլիսի 30-ին ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2026/27թթ․ մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում 2:1 հաշվով առավելության հասավ մոլդովական «Զիմբրուի» նկատմամբ։
Խաղից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ամփոփել է հանդիպումը. «Շատ լավ էինք նախապատրաստվել այս խաղին։ Գիտեինք, որ նրանք հակագրոհների վրա են շեշտը դնելու, և ժամանակի 95 տոկոսի ընթացքում մենք շատ լավ կանխում էինք դրանք։ Բացի այդ, այսօր մենք շատ ավելի լավ էինք գործում անդրադարձից հետո խաղարկվող գնդակների համար մղվող պայքարում, քան առաջին խաղում։
Ամփոփելով ամեն ինչ՝ կարծում եմ, որ մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ։ Մի փոքր ափսոսում եմ միայն, որ «չսպանեցինք» խաղի ինտրիգը. մենք հաշիվը 3:0 դարձնելու բազմաթիվ հնարավորություններ ունեինք։ Ցավոք, գոլ բաց թողեցինք, ինչից հետո ֆուտբոլիստները բնականաբար սկսեցին մի փոքր նյարդայնանալ։
Բայց ամենակարևորն այն է, որ մենք շարունակում ենք պայքարը, իսկ վաղվանից արդեն մեր ողջ ուշադրությունը կենտրոնացած է լինելու «Սյունիքի» դեմ խաղի և ներքին առաջնությունում մեր մեկնարկի վրա»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից