Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Նոր մրցաշրջանից անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Աղբյուրի համաձայն՝ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մրցաշրջանի մեկնարկից առաջ զգալիորեն խստացրել է պատժամիջոցները ֆուտբոլիստների, մարզիչների և հանդիպման այլ մասնակիցների կողմից թույլ տրված «ծանրացուցիչ խախտումների» համար:
Խոսքը վերաբերում է այնպիսի հակաօրինական վարքագծին, որն ուղղակի կամ անուղղակի կերպով թիրախավորում է անձի՝ էթնիկ ծագումն ու ազգությունը, մաշկի գույնն ու ռասան, կրոնական կամ այլ համոզմունքները, սեռն ու սեռական կողմնորոշումը, ինչպես նաև հաշմանդամությունը:
«Այս զզվելի վարքագծի դեմ պայքարելու համար խստացված միջոցներ են անհրաժեշտ։ Ուստի, պատժամիջոցների վերաբերյալ նորացված ուղեցույցն այժմ պահանջում է, որ կարգապահական հանձնաժողովները նման դեպքերում որպես ստանդարտ պատիժ կիրառեն նվազագույնը 10 խաղով որակազրկում։ Հանձնաժողովները կարող են նաև ավելի խիստ պատիժ սահմանել, եթե գտնեն, որ առկա են ծանրացուցիչ հանգամանքներ»,- նշված է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական հայտարարության մեջ:
Հատկանշական է, որ մեղմացնող հանգամանքների առկայության դեպքում որակազրկման ժամկետը կարող է կրճատվել, սակայն այն չի կարող պակաս լինել վեց հանդիպումից: Իսկ ահա կրկնվող խախտումները կպատժվեն շատ ավելի խիստ, քան նախորդները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից