Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման թունելները պայթեցնելու մասին
Իսրայելի զինվորականները Լիբանանի հարավում պայթեցրել են մի քանի ստորգետնյա թունելներ, որոնք, նրանց տվյալների համաձայն, օգտագործվել են «Հեզբոլլահ»-ի շիա շարժման զինված ջոկատների կողմից։ Բոֆոր լեռնաշղթայի շրջանում գտնվող օբյեկտները պայթեցնելու համար օգտագործվել է շուրջ 700 տոննա պայթանյութ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ թունելները գտնվում են 12-րդ դարում հիմնադրված Բոֆոր ամրոցի ավերակների մոտ։
«Թունելները պայթեցվել են մոտավորապես 700 տոննա պայթանյութով՝ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի ողջ ահաբեկչական ենթակառուցվածքները ոչնչացնելու սիստեմատիկ գործունեության ընթացքում», - ասվում է տեքստում։
Ըստ իսրայելական կողմի վարկածի, թունելների պայթեցման գործողությունն անցկացվել է «Հեզբոլլահ»-ի ջոկատների կողմից «հրադադարի համաձայնագրի կոպիտ խախտումից» հետո։
«Իսրայել պետությունը չի հանդուրժի հրադադարի համաձայնագրի որևէ խախտում: «Հեզբոլլահ»-ի կողմից Իսրայելի պաշտպանության բանակի ուժերին կամ Իսրայելի քաղաքացիներին վնաս հասցնելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական և հզոր պատասխանի», - նշված է Նեթանյահուի և Կացի հայտարարության մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից