Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է Հյուսիսային Կորեայից ստացած հրթիռով. Զելենսկի
Նախնական տվյալներով՝ ռուսական բանակը երկար ժամանակ անց առաջին անգամ օգտագործել է Հյուսիսային Կորեայից ստացած հրթիռ Դնեպրոպետրովսկի մարզի Ռադուշնոյե գյուղի վրա հարձակման ժամանակ, որի հետևանքով զոհվել է վեց հոգանոց ընտանիք: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Նա կոչ է արել դաշնակիցներին ոչ միայն դատապարտել ռուսական հարվածը, այլև մատակարարել ՀՕՊ հրթիռներ և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ հարձակումները դադարեցնելու համար:
Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը Ռուսաստանը հրթիռային հարձակումներ է իրականացրել Ուկրաինայի քաղաքների, այդ թվում՝ Կիևի վրա, կան զոհեր ու վիրավորներ:
Դեռևս հուլիսի սկզբին Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ «Ռուսաստանը ցանկանում է Հյուսիսային Կորեայից ստանալ լրացուցիչ 30000 զինվոր»: Փհենյանը, ինչպես նշել է Ուկրաինայի առաջնորդը, նաև պատրաստվում է Մոսկվա տեղափոխել բալիստիկ հրթիռների արձակման նոր համակարգեր: Երկու երկրի ռազմական համագործակցությունը Զելենսկին անվանել է «սպառնալիք Ասիայում բոլոր նրանց համար, ովքեր գտնվում են Հյուսիսային Կորեայի հրթիռների հասանելիության գոտում»: Ըստ Ուկրաինայի ղեկավարի՝ Ռուսաստանն այդպիսով օգնում է Հյուսիսային Կորեային «պատերազմ սովորել»:
2024 թվականին Մոսկվան և Փհենյանը ստորագրել են «համապարփակ ռազմավարական գործընկերության» համաձայնագիր։
1lurer.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից