Իսպանիայի ԱԳՆ-ն կանչել է Իտալիայի դեսպանին՝ Շենգենյան համաձայնագիրը դադարեցնելու գաղափարի պատճառով
Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ կանչել է Իտալիայի դեսպանին՝ Իսպանիայի Սեուտա ինքնավար քաղաքում միգրանտների հոսքի պատճառով Մադրիդի հետ Շենգենյան համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին՝ իր իտալացի պաշտոնակից Անտոնիո Տայանիի հայտարարությունից հետո։
Ավելի վաղ Տայանին հավանություն է տվել Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագիրը դադարեցնելու գաղափարին այն պատճառով, որ Սեուտայում միգրացիոն ճգնաժամը կարող է սպառնալիք ներկայացնել ամբողջ Եվրոպայի ազգային անվտանգության համար։
«Այդ հաղորդագրությունը վայել չէ գործընկեր և բարեկամ երկրի արտաքին գործերի նախարարին, որից մենք եվրոպական համերաշխություն ենք ակնկալում (...)։ Ես կանչել եմ Իտալիայի դեսպանին», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Ալբարեսն X-ում։
Ինչպես նախկինում հայտնել են Իսպանիայի զանգվածային լրատվամիջոցները, վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 1,5 հազար միգրանտներն են Մարոկկոյից լողալով հասել Սեուտա, մյուսներն այդ հեռավորությունը հաղթահարել են ոտքով։ Ըստ այլ տվյալների՝ մոտ 20 հազար մարդ կարող է մուտք գործած լինել ինքնավար քաղաք։
Ինչպես հաղորդել է El País թերթը, առնվազն 18 մարդ է զոհվել փորձելով լողալով հասնել մինչև Իսպանիայի Սեուտա ինքնավար քաղաք, որը գտնվում է Աֆրիկայի հյուսիսային ափին։
Հուլիսի 31-ին պետք է Սեուտա այցելելի Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե Մառլասկայի հետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից