Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը հայտարարել է, որ «Գուգենհայմ Աբու Դաբի» (Guggenheim Abu Dhabi) ժամանակակից արվեստի թանգարանն իր դռները կբացի 2026 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ավելի ամրապնդելով Աբու Դաբիի դիրքը՝ որպես արվեստի համաշխարհային կենտրոններից մեկի։
«Գուգենհայմ Աբու Դաբին» ժամանակակից և արդի արվեստի թանգարան է, որը կդառնա հանդիպումների և մշակութային փոխանակման վայր՝ արվեստի միջոցով խթանելով ավելի փոխկապակցված ու բազմազան համաշխարհային հանրության ձևավորումը։
Թանգարանն ունի ինքնատիպ ինքնություն և տեսլական, որոնք ձևավորվել են Աբու Դաբիի գեղարվեստական միջավայրի ազդեցությամբ և արտացոլում են Արաբական Միացյալ Էմիրությունների պատմությունները՝ միաժամանակ դուրս գալով դրանց սահմաններից։ Թանգարանը նպատակ ունի երիտասարդ սերնդի շրջանում հետաքրքրություն առաջացնել ժամանակակից և արդի արվեստի նկատմամբ։ Թանգարանում կներկայացվեն արվեստի տարբեր ձևեր՝ գեղանկարչություն, քանդակագործություն, ինստալացիա, լուսանկարչություն, տեսաարվեստ և նոր մեդիա։ Այստեղ արվեստը կներկայացվի որպես ժամանակի և տարածության միջև շարունակվող ու զարգացող երկխոսություն։
radar armenia


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից